03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիները եվրոպացի պաշտոնյաներին են ուղարկել իմքայլական 2 պատգամավորների տեսակետերը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան հանրագրում գրել է․

«Երեկ շատերս ցնցված էինք ԱԺ իշխանական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի եւ Մարիա Կարապետյանի խայտառակ հայտարարություններից՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ Ադրբեջանում մեր ռազմագերիների նկատմամբ «լավ» վերաբերմունքի առնչությամբ։

Գաղտնիք չէ, որ թեպետ զորակոչված եմ, այս ողջ ընթացքում ինտենսիվ աշխատել եմ արտերկրի իմ գործընկերների հետ մեր ազգային շահերի շրջանակում, ինչի ամենավառ ապացույցն էր օրերս եվրոպական քաղաքական խոշորագույն ընտանիքի ՝ ԵԺԿ-ի կողմից բարձրաձայնված աննախադեպ ուղերձները։ Այս աշխատանքները շարունակվում են առ այսօր։

Ու ահա քիչ առաջ իմ միջազգային մի գործընկերներ ի պատասխան իմ շարունակական նամակների՝ կապված հայ ռազմագերիների կտտանքների եւ սպանությունների, պատերազմի հրահրման համար Ադրբեջանին պատժելու հետ, ինձ գրում է, որ ադրբեջանական դիվանագետներն իրենց են ուղարկել վերոնշյալ երկու պատգամավորների այդ տեսակետները…

Ինչպիսի օպերատիվություն…

Տեղս չեմ գտնում…

Դավաճան սրիկաներ, այ մանդատավոր չարիքներ, դրսում որեւէ լուրջ հարց բարձրացնել չեք կարողանում եւ չեք ուզում, խնդիր լուծել ի վիճակի չեք, ձեր տխմար ելույթներով մեզ խի՞ եք խանագարում։ Ադրբեջանին պատժելու փոխարեն «անցած լինի» մեսիջնե՞ր եք ուղարկում։

Դուք ու՞մ եք ծառայում։

Դուք ո՞վ եք ընդհանրապես։

Ես չեմ հավատում, որ դուք այդքան հիմար եք, որ չեք հասկանում ձեր արտանետվածքի վնասը Հայաստանի շահերին։

Ես այլեւս վստահ եմ, որ դրանց կողմից դա արվում է դիտավորյալ։

Այստեղ ուզում եմ հայհոյանք գրել, բայց հանրային հարթակում տվյալ օպցիան կթողնեմ ընթերցողի երեւակայությանը…

Ես, մեկ է, շարունակելու եմ աշխատել»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ