11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Սեւանը դատարկում են` շինությունները փրկելու համար

Աժ  Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սեւանի ափին եղել  քսան օր առաջ ու  եկել է այն համոզման,   որ եղանակային պայմանները բացարձակապես կապ չունեն  ջրամաբարների դատարկ լինելու հետ, իսկ  ավել ջուր վերցնելու պատճառն   այլ  է.”Ես տեսա, թե ինչպես են շինություններն անցնում ջրի տակ:  Կառավարությում գտնվող մարդիկ սա անում են այդ շինությունները փրկելու համար: Բայց չպետք է այս խնդիրը լուծենք Սեւանի հաշվին, ջուրը կարող ենք վերցնել մեր այլ գետերից”:

Հիշեցնենք, որ կառավարությունը որոշեց  Սեւանա լճից լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր  ջուր ` հետեւյալ հիմնավորմամբ, որ ջրամաբարները դատարկ են եւ ջուրն անհրաժեշտ է կանոնավոր ոռոգում ապահովելու  համար:

Պատգամավորը նկատում է, որ կառավարության ապաշնորհ քաղաքականության, աշխատանքի հետեւանքն է, որ  ջրամբարները դատարկ են:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ