Խարհրդարանական կառավարման վտանգը
“Չեք անցկացնի” նախաձեռնության կազմակերպած քննարկմանը՝ հանրային քաղաքականության, վերլուծության եւ երկխոսության ինստիտուտի ներկայացուցիչ Հովհաննես Գալստյանը տեսակետ հայտնեց, որ նոր սահմանադրությունները գրվում են լուրջ սոցիալ-քաղաքական ճգնաժամի կամ շրջադարձային իրադարձությունների նախաշեմին, եթե երկրի գործող հիմնական օրենքն իրեն սպառել է:
Ըստ նրա , Սահմանադրությունն ինչքան ուշ-ուշ է փոփոխվում, այնքան ավելի ամուր հիմքեր է ունենում սահամնադրական մշակույթի նորմերի ձեւավորման ու զարգացման համար.”Փաստորեն հանրաքվեի է դրվում ողջ սահմանադրությունը, չնայած 2005-ին էլ էր դրվել ողջ սահմանադրությունը, բայց փոփոխությունները կիսանախագահական համակարգի զարգացման մեջ էին”,-նշեց նա՝ ավելացնելով, որ Սահմանադրության սոսկ տեքստի փոփոխությունը էական դեր չի կարող ունենալ ժողովրդավարացման գործընթացում: Խորհրդարական կառավարման առաջին վտանգը համապետական ընտրությունների թվի կրճատումն է:
“Մեկ համապետական ընտրությունը, Հայաստանի պես երկրի համար, ժողովրդավարական գործընթացի նահանջ է, այն առումով, որ ընտրությունների միջոցով է ձեւավորվում քաղաքական մշակույթը”,- իր միտքը եզրափակեց մասնագետը: