26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական ղեկավարությունը պետք է հեռու մնա զինված ուժերից։ Հանգիստ նստել ազգային ժողովներում և կաբինետներում, ցանկալի է զինվորական համազգեստով, այլ ոչ Արմանիի, Գուչչիի

«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանը Ֆեյսբուքի հանրագրում ասում է (հատված)․

Ավարտում ենք պատերազմի երկրորդ փուլը, այն բանից հետո, երբ տապալվեց բլիցկրիգը, բոլոր ուղղություններով իրավիճակի հանդեպ հուսալի վերահսկողություն ձեռքբերվեց՝ ներառյալ թիկունքում թշնամու դիվերսիոն հետախուզական խմբերի հանդեպ։ Այո, վերջիններս իներցիայով դեռևս փորձում են օպերատիվ խնդիրներ դնել, բայց, կարծում եմ, արդեն գիտակցել են, որ ի զորու են միայն նեղ մարտավարական խնդիրներ լուծելու, ոչ ավելին։ Սահմանի և պատերազմի կայունացման փուլն արդեն ձեռքբերված է։

Արցախի պաշտպանության բանակի առաջին պաշտպանական օպերացիայի նպատակները, ընդհանուր առմամբ, ձեռք են բերվել։ Պետք է ամրացնել պաշտպանությունը, շտկել բացերը և սկսել պլանավորել պատերազմի հաջորդ փուլի մարտական խնդիրները։ Առաջին երկուսը հայ ժողովուրդն ու իր բանակը հաղթահարել են։

Ինչ եզրակացություններ կցանկանայի ընդգծել՝ չշոշափելով ակնհայտ մանրամասները։ Հայկական պետությունների քաղաքական ղեկավարությունը այս օրերին պետք է ինչքան հնարավոր է հեռու մնա Գլխավոր շտաբից և Հայաստանի զինված ուժերից։ Չմտցնել քաղաքական քիթը ռազմական գործերի մեջ, հանգիստ նստել ազգային ժողովներում և կաբինետներում, ցանկալի է զինվորական համազգեստով, այլ ոչ Արմանիի, Գուչչիի և այլոց կոստյումով։ Եվ սպասել հաղթանակի, որը ձեզ կբերեն հայ մարտիկները և հրամանատարները։

Նստեք, սուրճ խմեք, հանդիպեք «մտահոգ միջազգային հանրության հետ», հարցազրույցներ տվեք, ձևակերպեք անհրաժեշտ միջազգային համատեքստը՝ ցանկացած բան, միայն թե բանակից հեռու։ Առանց որևէ հարցերի և անհապաղ լուծեք պատերազմի համար անհրաժեշտ նյութական-տեխնիկական հարցերը՝ ըստ գլխավոր շտաբի պահանջների։ ՎԵՐՋ․․․

Ոչ մի ինքնագործունեություն, ոչ մի նախաձեռնություն, որոնք կվերաբերեն մարտական գործողությունների իրականացմանը։ Հարավի այդ «փլուզումը» մեծ մասամբ հետևանք է ձեր «ստեղծագործության» և միջամտության, բայց դրա մասին պատերազմից հետո։

Սկսվում է պատասխանատու փուլ, երբ հրամանատարական կազմը պետք է բանակը պատրաստի պատերազմի հաջորդ փուլերին՝ չհայտնվեք Գլխավոր շտաբում, չանհանգստացնեք։

Եվ այո, մի միտք էլ, որ անցավ գլխովս, բայց չեմ զարգացնի, միայն որպես արձանագրում։ Հայկական քաղաքականության մեջ պատերազմի թեժ փուլի ավարտից հետո կմնան միայն այն քաղաքական գործիչները, ովքեր այս օրերին հագել են զինվորական համազգեստ։

Քանի դեռ ժամանակ կա՝ հայտնվեք ՀՀ ազգային ժողովում համազգեստով, ինչպես ձեր գործընկերները Արցախի ազգային ժողովում։ Նրանք այստեղ միանգամից զգացել են՝ ուր է տանում այս ամենը՝ ինչն էլ մաղթում եմ մյուս գործիչներին, ովքեր մտադիր են զբաղվել քաղաքականությամբ։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ