12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Արժեքավոր նվիրատվություն

Օրերս Հայաստանում էր կանադահայ անվանի քանդակագործ Մկրտիչ Թառակչյանը, ում ստեղծագործությունների մեջ զգալի տեղ են գրավում հայ մշակույթի գործիչների դիմաքանդակները: Տարիներ առաջ քանդակագործը Երևանի Եղիշե Չարենցի տուն-թանգարանին էր նվիրել Չարենցի բրոնզաձույլ դիմաքանդակը:

Այս այցի ընթացքում Մ. Թառակչյանը հայրենիք էր բերել երկու նշանավոր հայորդիների՝ Ալան Հովհաննեսի և Վիլյամ Սարոյանի դիմաքանդակները: նշանավոր երաժիշտ Ալան Հովհաննեսի դիմաքանդակը քանդակագործը նվիրեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, իսկ Վիլյամ Սարոյանի դիմաքանդակը՝ մեծ գրողի անունը կրող դպրոցին:

Նշենք, որ իր հայրենանվեր գործունեության համար Մկրտիչ Թառակչյանը 2012 թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության շնորհակալագրով:  Տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ