15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ը մաքրվե՞ց /վիդեո/

“Ես չեմ կարծում Դավիթ Շահնազարյանի պարագայում կարելի է նման ձեւակերպում տալ: Դավիթ Շահնազարյանը այն գործիչներից է, որի անկեղծ անհանգստության մեջ ես չեմ կասկածում: Նա ունի այլ մոտեցում պայքարը շարունակելու մասով, ես հարգում եմ նրա մոտեցումը եւ չեմ ցանկանում քննարկել Շահնազարյանի հայտարարությունը”,-քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` Henaran.am-ի խնդրանքով պատասխանելով այն հարցին, թե արդյոք արդեն նախկին ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանի` Կոնգրեսից հեռանալն է՞լ նշանակում է, որ Կոնգրեսը “մաքրվում է”, ինչպես նկատել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` ՀԱԿ-ը լքողների մասին:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի  կենտրոնական գրասենյակի անդամ  Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել ՀԱԿ-ից:

Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ, Դավիթ Շահնազարյանը իր պայքարը կշարունակի եւ նրա ու ՀԱԿ-ի ուղիները կրկին կխաչվեն. “Մենք վերջիվերջո, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նորից հանդիպելու ենք եւ մեր ճանապարհները խաչվելու են”:

Անդարդառնալով Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե այսօր Հայաստանն ունի ոչ լեգիտիմ ընդդիմություն, Լյուդմիլա Սարգսյանն ասաց.

”Նա նկատի ուներ ԲՀԿ-ին: Նորից եմ կրկնում, դա Դավիթ Շահնազարյանի կարծիքն է ,որը ես հարգում եմ, բայց մեր կարծիքը մի փոքր այլ է, ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ը թուլացել է, իհարկե Դավիթ Շահնազարյանի ներկայությունը ՀԱԿ-ում շատ արդյունավետ էր, եւ մենք շատ ուրախ կլինեինք, եթե նա շարունակեր մեր համատեղ աշխատանքը, բայց ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե այդ պայքարը  շարունակվի զուգահեռ վեկտորներում: Նա շարունակում է մնալ մեր լավագույն ընկերը”:

Լյուդմիլա Սարգսյանը նաեւ նշեց, որ ՀԱԿ մաս կազմած յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն եւ քաղաքական դեմք հարստացնում էր ՀԱԿ-ը, բայց ըստ նրա, պայքարը շարունակելու տարբեր մոտեցումներն այնքան էլ հեշտ չէ համատեղել:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ՀԱԿ-ից դուրս եկած բոլոր ուժերի պատճառաբանությունները, որոնք առնչվում են ՀԱԿ-ի` քաղաքական գծի կտրուկ փոփոխությանը եւ ԲՀԿ-ին ուղղված մեսիջներին, արդյոք չի խոսում այն մասին, որ ՀԱԿ-ի որդեգրած գիծը “կազմաքանդում” է հենց ՀԱԿ-ը, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց.

”ՀԱԿ-ում մնացած քաղաքական ուժերի քանակը շատ ավելի մեծ է, քան դուրս եկողներինը: Պատկերացրեք, տասնութ կուսակցություններ եւ քաղաքական ուժեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գաղափարախոսությունը, նրանց բոլորին չի կարելի գոհացնել:

Ինչ քաղաքական  գիծ էլ վերցնես, էլի լինելու են քաղաքական ուժեր, որոնք համամիտ չեն լինի: Դա եւս մեր հարստությունն է, դա բազմակարծություն է եւ մենք պետք է հանդուրժող լինենք այդ կարծիքների նկատմամբ”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ