20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որևէ առևտրական խնդիր չի ունենա. ԱԺ նախագահ

 ”Կառավարության ներկայացուցիչները հավաստիացրին, որ այն սցենարները, որ կգործեն առաջիկա ամիսների ընթացքում, որևէ տուգանքի կամ պարտադրանքի խնդիր չի առաջացնի”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե իր մոտ ընթացող քննարկումների արդյունքում ինչ որոշում է կայացվել ”Շրջանառության հարկի վերաբերյալ”,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Դիտարկմանը, որ կա վարչապետի հրաման, որ անհարկի դեպքերում ստուգումներ չեն արվի, ԱԺ նախագահը նշեց, որ փաստաթուղթը տրամադրված է բոլորին: ”Ֆինանսների նախարարն առաջարկեց խմբակցություններին իրենց ներկայացուցիչներն ունենալ այս գործընթացների քննարկումներին, կարող են մասնակից դառնալ ու ես հավատացնում եմ, որ որևէ մեկը` առևտրի կենտրոններից, խնդիր չի կարող առաջանալ: Ըստ էության կառավարությունը գնացել է նրան, որ հարկերից ազատել է, և շատ զարմանալի է, երբ հարկերից ազատում ես, մարդիկ բողոքում են, ասում են` չէ, թող հարկեր լինեն, այստեղ նշանակում է , որ ստվեր կա, դրա համար պետք է փաստաթղթավորվի, բայց դա չի արվի այն մեթոդներով, ինչ մեթոդներով որ փորձում են ներկայացնել հասարակությանը, կամ իրենք են փորձում ներկայացնել մեզ”:

Հարցին, թե կիսում է տեսակետը, որ մանրներին ուղղորդում են խոշորները, Գ. Սահակյանը պատասխանեց. ”Տարբեր սցենարներ կան, խոշորները կարող են շատ հանգիստ ձևով մի քանի աշխատող ընդունեն, դարձնեն իրավաբանական անձ, և իրենց ապրանքներն առանց փաստաթղթի վաճառել, խնդիրը սա է”: ԱԺ նախագահը նաև շեշտեց, որ մտավախություն չունի, որ շատ տնտեսվարողներ այս փոփոխությունների պատճառով կարող են փակել իրենց բիզնեսն ու արտագաղթել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ