Ինքնասպանության պատճառները շատ են
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանում միակ սուիցիդոլոգ Կամո Վարդանյանի խոսքով, ինքնասպանությունը ի հայտ է եկել մարդկության առաջացման հետ եւ գոյություն ունի ինքնասպանության տարբեր տեսակներ:
“Աշխարհում տարեկան ինքնասպանություն են կատարում մոտավորապես 1 միլիոն մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է: Համաշխարհային առողջապահական կազմակերպության կանխատեսումներով՝ 2020 թվականին մոտ 1,53 միլիոն մարդ ինքնասպան կլինի, իսկ 10-20 անգամ ավելի մարդ կիրականացնեն ինքնասպանության փորձ:
Ստացվում է, որ միջին հաշվով, յուրաքանչյուր 20 րոպեն մեկ ինքնասպան կլինի մեկ մարդ եւ յուրաքանչյուր 1-2 վայրկյան հետո կկատարվի մեկ սուիցիդալ փորձ”,-ասաց սուիցիդոլոգը: Մասնագետը համոզված է, որ ինքասպանությունը երիտասարդացման միտում ունի, իսկ Հայաստանն ինքնասպանությունների թվի միջին տեղում է գտնվում
Նախկինում կար տեսություն, ըստ որի մարդու մոտ կան այնպիսի կառուցվածքային առանձնահատկություններ, որոնք նպաստում են ինքնասպանությունների թվի մեծացմանը: Սա ժամանակի ընթացքում մերժվեց:
Կա նաեւ գենետիկական տեսություն: Ըստ այդմ, մարդու օրգանիզմում կա 6 գեն. սրանցով էլ , պայմանավորում են ինքնասպանության նկատմամբ հակվածությունը: Իսկ մոլեկուլային մոտեցմամբ էլ պարզվում է, թե ինչու դեպրեսիայի մեջ գտնվող անձնավորություններից մեկը ինքնասպանության փորձ է կատարում, իսկ մյուսը՝ ոչ: Ինքասպանությունը կարող է նաեւ պայմանավորվել հոգեբանական պատճառներով, օրինակ՝ կյանքի իմաստի կորստով:
Ասենք, անվանի մարդիկ, աստղերը, դերասանները, ովքեր ժամամանկին “դեմք” են եղել, ու հետո անցնում է նրանց ժամանակը, նրանք ինքնասպանություն են գործում: