19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախում հակառակորդի հրետակոծությունների հետևանքով սպանվել է 18 խաղաղ բնակիչ

Արցախում հակառակորդի հրետակոծությունների հետևանքով մինչ այսօր սպանվել է 18 խաղաղ բնակիչ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջանկյալ զեկույց է հրապարակել։

Ըստ այդմ` մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ, Մարտակերտ քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում և Մեծ շեն համայնքին հարակից վայրում։ Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60–ը ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 48-ը տղամարդիկ են, 12-ը` կանայք, որոնք բեկորային հարվածների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ստորին և վերին վերջույթների, դեմքի շրջանում։

Բնակիչները վնասվածքներ են ստացել Արցախի տարբեր բնակավայրերում, այդ թվում` Ստեփանակերտ քաղաքում կամ հարակից հատվածներում, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում, Թաղասեռ, Վարդաշատ համայնքներում, Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում, Սպիտակաշեն համայնքում, Մարտակերտի շրջանում Մարտակերտ քաղաքում, Մաղավուզ, Ներքին Հոռաթաղ, Մատաղիս համայնքներում, Ալաշան բնակավայրում, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում։

«Տեղեկացնում ենք, որ այսօր ևս Ադրբեջանը ծանր հրթիռներով ու ավիացիոն ռումբերով ռմբակոծել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը, որի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում, ըստ նախնական տեղեկությունների, արձանագրվել է երեք զոհ և 10 վիրավոր, որոնց վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են»,– տեղեկացնում են պաշտպանի գրասենյակից։

Մարդիկ մահացել ու վնասվածքներ են ստացել արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով, որոնք ադրբեջանական ԶՈւ–ն կիրառել է խաղաղ բնակչության նկատմամբ։

Պաշտպանի գրասենյակը հրապարակել է նաև Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի զոհ դարձած քաղաքացիական անձանց տվյալները` 03.10–ի դրությամբ.

  1. Լեսմոնյա Ստեփանյան, 1941թ., քաղաք Հադրութ,
  2. Վիկտորյա Գևորգյան, 2011թ., քաղաք Մարտունի,
  3. Էլլադա Բալայան, 1961թ., քաղաք Մարտունի,
  4. Էրիկ Գրիգորյան, 1996թ., քաղաք Ստեփանակերտ,
  5. Լյուբա Մամունց, 1957թ., քաղաք Մարտակերտ,
  6. Լարիսա Մամունց, 1959թ., քաղաք Մարտակերտ,
  7. Հրանտ Խաչատրյան, 1955թ., քաղաք Մարտակերտ,
  8. Գրիշա Նարինյան, 1992թ., քաղաք Մարտունի,
  9. Արմեն Հովսեփյան, 1985թ., քաղաք Մարտունի,
  10. Վալերիկ Դադայան, 1956թ., քաղաք Մարտունի,
  11. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Մարտունի,
  12. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, Ալաշան բնակավայր,
  13. Ռուզաննա Հովհաննիսյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,
  14. Հովիկ Աղաջանյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,
  15. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է փաստահավաք առաքելությունը և պարբերաբար ներկայացնում է թարմացված, լրացված տվյալներ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ