11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ծեծելով սպանեցին. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ երեկ հայտնի դարձավ, որ ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում իր մահկանացուն կնքեց Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ /Գագիկ/ Սարգսյանը:

“Նա սեպտեմբերի 20-ին հենց փողոցում դաժան ծեծի էր ենթարկվել եւ գլխի վրա ստացած վնասվածքները մահացու էին: Հիշեցնենք, որ Հրավարդին եւ նրա որդուն` Մանուկին, դաժան ծեծի էին ենթարկել Վարդենիսի բնակիչներ Մարտին Հակոբյանը, Զոհրաբ Կարապետյանը եւ Հրանտ Շաբոյանը: Մանուկը լավ է: Ոստիկանները Հրանտ Շաբոյանին ձերբակալել են, իսկ մյուսները դեռ փախուստի մեջ են:

Ինչո՞ւ են մարդիկ այդչափ գազանացել Վարդենիսում: “Ժողովուրդ”-ի այս հարցին Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը պատասխանեց. “Շատ անշնորհք բան են արել: Ցանկացածին մորթազերծ պետք է անել, ո՞նց կարելի է մարդուն ահաբեկել: Ցավալի է, իմացա, որ այդ մարդը մահացել է””,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ