Ոչ մի կուսակցության հանձնարարական իր համար կատարման ենթակա չէ
“Ես որպես քաղաքացի ունեմ քաղաքացիական հայացքներ ունենալու իրավունք: Ճիշտ է ընտրություներին ես ընդգրկվեցի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, բայց այն իմ աշխատանքային գործընթացին չի խանգարում”, այսօր “Հենարան” ակումբումլրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, հավելելով, որ ոչ մի կուսակցություն, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին չի կարող հանձնարարություն տալ, որը իր համար կլինի կատարման ենթակա:
Մանվել Բադալյանը հերքեց այն լուրը, որ իրեն ազատելու են պաշտոնից եւ նշանակելու Ագրարային համալսարանի ռեկտոր. չնայած վերջինիս համար ցանկացած ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնը շատ ավելի պատվաբեր է, քան չինովնիկինը:
“Ինքս դասախոս եմ, շարունակում եմ իմ մանկավարժական գործունեությունն, եւ Սահմանադրությամբ ու քաղաքացիական ծառայության մասին օրենքով ունեմ դրա իրավունքը: Ինձ պաշտոնից չեն զրկել, ես 6 տարի պաշտոնավարման ժամկետով եմ նշանակվել, եւ այն ավարտվելու է 2014 թվականին”:
Քաղծառայության խորհրդի նախագահը անդրադառնալով համապետական ընտրություներին նշեց, որ ընտրություներից հետո որևէ քաղծառայող աշխատանքից չի ազատվել. «Հուսամ կգա ժամանակ, երբ մեր մարզպետները, նախարարները և այլ պաշտոնյաները կհասկանան, որ իրենց լավագույն բարեկամները պրոֆեսիոնալ աշխատողներն են”: