26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչպես առանց շախի մատ անել Ալիևին…

Ինչպես առանց շախի մատ անել Ալիևին…
Հայաստանի ԱԳՆ խոսնակը «ցնցեց» Ադրբեջանը` «գոտկատեղից ներքև» հարված հասցրեց դեռ վերջերս թավշյա վերնախավում կառուցողականի համբավ «վայելող» Ալիևին։

Առանց շախի մատ արեց, թե բա` Հայաստանում ու Արցախում ձևավորվել են «ժողովրդի մանդատը վայելող իշխանություններ», որ պատրաստ են երկխոսել Ադրբեջանի ժողովրդի «մանդատը վայելող» իշխանությունների, բայց ո՛չ Ալիևի հետ, որովհետև «իշխանությունը հորից ժառանգած և մեկ ընտանիքի շրջանակներում այն կիսող Իլհամ Ալիևն այդպիսի առաջնորդ չէ»։
Փաստորեն նոր են իմացել, որ Ալիևը հորից է ժառանգել իշխանությունը և «այն կիսում է» մեկ ընտանիքի շրջանակներում։

Հետաքրքիր է, քանի տարի է պետք, որ հասկանան` Փաշինյանն էլ «այդպիսի առաջնորդ չէ». ապօրինաբար ձեռքն է գցել իշխանությունը, բայց այնպես է տնօրինում, ասես հոր տնից բերած լինի` դարձրել է իր պապենական բոստանն ու ոտքը ոտքին գցած, առոք-փառոք վայելում է իր բազմամարդ ընտանիքի հետ, քանի կարող է…

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ