11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ողջ պետական ապարատը գործում է քաղաքացու դեմ

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ողջ պետական ապարատը գործում է քաղաքացու դեմ: Պարադոքսն այն է, որ հենց քաղաքացին է հարկերի տեսքով վճարում պետությանն իր դեմ գործելու համար: Ընդ որում, պետությունը չի խնայում անգամ սոցիալական կարիք ունեցող քաղաքացիներին: Վերջիններիս դեմ անհաշտ և անմարդկային պայքարի առաջամարտիկն, անշուշտ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ իր բազմապիսի ստորաբաժանումներով:

Մի խոսքով, խայտառակ դեպքերի պակաս այդ կառույցում չկա: Օրինակ, երկար տարիներ շարունակ թոշակառուն սոցապի Շենգավիթի տարածքային բաժնին ներկայացնում էր նույն կազմակերպության կողմից տրված, նույնանման և նույնաբովանդակ տեղեկանքներ, որոնց միակ տարբերությունը տրման տարեթվերն էին: Տարիներ շարունակ այդ քաղաքացուն տրամադրվում էր թոշակ ստանալու իրավունք: Հանկարծ ինչ-որ մեկը որոշում է, որ տարիներ շարունակ նույն կազմակերպության կողմից, նույնանման և նույնաբովանդակ տեղեկանքներում ինչ-որ բան է պակաս և թոշակառուի թոշակ ստանալու իրավունքը մերժվում է:

Տրամաբանական հարց է առաջանում` բա ինչու՞ տարիներ շարունակ չէիք մերժում, չէ որ ՆՈւՅՆ փաստաթուղթն էր ներկայացվում: Ողջամիտ պատասխան չկա: Ասում են, որ 66 տարեկան կին է, կարող է լավ չի հասկանում: Փաստորեն, նույն կինը 60-65 տարեկանում նույն օրենքի նկատմամբ միանման դիրքորոշում ուներ, իսկ 66 տարեկանում վերջինիս դիրքորոշումը փոխվեց: Իսկ ամենավատն այն է, որ որևէ մեկը, անգամ 66-ամյա կինը, չի ցանկանում պատասխանատվություն կրել նախկին սխալների համար:

Արդյունքում տուժում է քաղաքացին: Եվ այսպես բոլոր բնագավառներում: Ինչպես միշտ համոզված եմ, որ քննարկվող խնդիրը որևէ մեկին չի հետաքրքրի, այդ իսկ պատճառով իմաստ չեմ գտնում դիմել Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ Գլխավոր Դատախազությանը կամ նույնիսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Այսքանը: 

Այս մասին գրառում է արել  «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը : 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ