26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեռելոց` ննջեցյալների, բայց նախ և առաջ ապրողների համար

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այս տարի Մեռելոցը նշվում է սեպտեմբերի 14-ին: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին` հետները ունենալով մրգեղեն, հատկապես խաղող, ձմերուկ, խմորեղեն, կաթնասեր, կանաչեղեն, պանիր: Այդ օրը գերեզմանատուն տարվող մրգերը «նան ու տրի» էին կոչում:

Շատ տեղեր Սըբխեչի տոնն ընկալվում էր որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին`«Խաչ, վերմակ առ, ներս փախիր», այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տուն էին քաշվում: Ժողովուրդը սկսում էր «դրսից ներս գալ» և ամփոփել տարվա բերք ու բարիքի արդյունքները և գոհունակ սրտով փառաբանել Տիրոջն ու նրա կենարար Խաչը՝ «Մեռնիմ Խաչի զօրութեան…»:

Տոնի հետ են կապվում հետևյալ անունները` Խաչիկ, Խաչատուր, Խաչերես, Խաչեր, Խաչո, ինչպես նաև` Ռեհան: Մեր օրերում սկսում է տարածում գտնել նաև Քրիստինե անվան հայերեն տարբերակը` Խաչանույշ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2019թ. ապրիլին չեղարկեց եկեղեցական տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային օր համարելու մասին որոշումը: 

«Մեռելոցները կարևոր են հարգանքի տուրք մատուցելու մեր ննջեցյալներին, նաև անհրաժեշտ են իբրև մշակույթ, որով դարերով ապրել է մեր ժողովուրդը։ Հայոց Եկեղեցին ունի տաղավար տոներին հաջորդող հինգ Մեռելոց օր, որոնցից երեքը՝ Սուրբ Ծնունդինը, Զատկինը և Խաչվերացինը, ՀՀ կառավարության կողմից անցյալում հայտարարվում էին ոչ աշխատանքային օր», – ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Պետք է բոլորի համար հստակ լինի, որ մեռելոցները իբրև այդպիսին որքան էլ որ ննջեցյալների, բայց նախ և առաջ ապրողների համար են, այս դեպքում ՀՀ քաղաքացիների, որոնց մեծամասնությունը Հայ Եկեղեցու զավակ է։ Ուստի, անհասկանալի է այս հետքայլը։ Հուսանք, որ ՀՀ իշխանությունները այս հարցի կարևորությանը կանդրադառնան», – ընդգծել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ