Կարևորը նախագահի մակարդակով արված հայտարարությունն է. Անրի Ռենոն` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին
Ֆրանսիան նախագահի մակարդակով հայտարարել է, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կդրվի շրջանառության մեջ եւ հավատարիմ կմնա իր խոստմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` հավելելով, որ Ելիսեյան պալատը խորհում է օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարան վերադարձնելու ուղիների մասին:
“Ինձ համար կարևորը նախագահի մակարդակով արված հայտարարությունն է: Սա զուտ Ֆրանսիայի նախաձեռնությունն է` առանց որեւէ այլ երկրի միջամտության”,-ընգծել է դեսպանն ու հավելել, որ հարցի նրբությունը կայանում է նրանում, որ Ֆրանսիայի հայկական համայնքը ներգրավված է օրինագծի ընդունման գործում:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նորօրինագիծը Ֆրանսիայի կառավարությունը կքննարկի աշնանը: Այս մասին “France-Presse” գործակալությանը հայտնել էր Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանանախագահ Ֆրենք Փափազյանը: Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել էր Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնելու մտադրության մասին:
Լրագրողների հետ հանդիպմանը Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն ադրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին: Անրի Ռենոն ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ը ակտիվ ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ :