Մենք մեր անմեղությունը փաստելու հարկ չունենք. Սալբի Ղազարյան
Արդեն 9-րդ օրն է, ինչ ԱԱԾ դիմումի հիման վրա “Սիվիլիթաս” հիմնադրամում շարունակվում են հարկային ստուգումները: Ստուգումներն, օրենքով սահմանված կարգով, կարող են տեւել մինչեւ 15 օր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասյ մասին ասաց հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: Նա նաեւ տեղեկացրերց, որ “Սիվիլիթաս”-ի փաստաբան Արթուր Գրիգորյանն այսօր դատարան է դիմելու` ԱԱԾ որորշումը, որի հիմնա վրա վարույթ է հարուցվել, չեղյալ համարելու եւ գործը կարճելու պահանջով:
“Մենք շարունակում են մեր գործունեւոությունը այստեղ եւ դատական բոլոր միջոցներով շարունակելու ենք, որպեսզի ավարտին հասցնենք այս գործընթացը”,-նշեց Սալբի Ղազարյանը: Սալբի Ղազարյանի խոսքով, “Սիվիլիթաս”-ը 4 տարի շարունակ“փայլուն” գործունեություն է իրականացնում, ուստի հարկային մարմինը որեւէ բան չի հայտնաբերել:
“Մենք ի սկզբանե շատ կարեւորություն էինք տալիս, որ մեր գործունեությունը հիմնված լինի օրենքի վրա եւ թափանցիկ լինի: Ես շատ ուրախ եմ ասելու, որ այն, ինչ մենք ակնկալում էինք, որ իսկապես մեր փաստաթղթային, հաշվապահական գործունեությունը մաքուր է եղել: Դրա համար այսպիսի քրեական խոսակցությունն ընդհանրապես անհիմն է, որովհետեւ այնտեղ իսկապես ոչինչ չկա”,-նշեց Սալբի Ղազարյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում փաստաբանը դիմումի բավարարման հանրավորությունները, Արթուր Գրիգորյանը նշեց, որ գործը շահելու հնարավորությունները բարձր չի գնահատում: “Այստեղ ողջ դատաքննչական համակարգը պետք է աշխատի որպեսզի ներկայացված քրեական գործն ինչ-որ կերպ արդարացնեն”,-նկատեց նա ու հավելեց, որ պահանջում` խոսք չի գնում այս կամ այն անձի անմեղության մասին այլ` որոշումն ընդհանրապես չեղյալ հայտարարելու մասին. “Դա ՀՀ դատական համակարգի համար աննախադեպ մի բան կլինի”: Փաստաբանը հավաստիացրեց, որ անհրաժեշտության վերքաքննիչ եւ վճռաբեկ դատարան էլ կդիմեն եւ կախված հանգամանքներից, կորոշեն թե ինչ միջոցների դիմեն հետագայում:
“Քրեական գործ է հարուցվել հետեւյալ հանգամանքների մատնանշմամբ, որ տեղի է ունեցել առուվաճառքի գործարք, որից գոյացած գումարը, ըստ ԱԱԾ քննչական ծառայության, ամբողջությամբ պետք է ուղղվեր “Սիվիլիթաս” հիմնադրամին, սակայն դրա մի մասն է ուղղվել, այսինքն, մատնանշվում են քաղաքացիաիրավական դասական հարաբերություններ, սակայն հետեւություն է արվում փողերի լվացման հանգամանքի մասին”,-մանրամասնեց փաստաբանն ու հավելեց, որ բողոքարկվող որոշման մեջ նկարագրված հանգամանքներում փողերի լվացման երեւույթն առեւերեւույթ բացակայում է, քանի որ նկարագրվում է քաղաքացիաիրավական գործարք:
“Սիվիլիթաս”-ի փաստաբանը դատարանից կպահանջի նաեւ հիմնադրամի խաթարված հեղինակությունը պաշտպանել. “Ըստ ձեւակերպումների “Սիվիլիթաս”- ին ուղղվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ: Սա վնասում է “Սիվիլիթաս”-ի հեղինակությանը, որը այս տարիների ընթացքում եղել է թափանցիկ, իսկ պատիվն ու հեղինակությունը միջազգային իրավունքնով պաշտպանվող արժեքներ են”: Արթուր Գրիգորյանը հիշեցրեց, որ ՀՀ գլխավոր դատախազն իր բողոքը մերժել է ր` համարելով, որ այստեղ իրավունքի խախտում չկա:
Հիշեցնենք, որ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը Վարդան Օսկանյանին որպես վկա հրավիրել է ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի (“Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)”) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է իր և իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը: Այնուհետ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել գործի մանրամասներիվերաբերյալ: Հավելենք, որ երկրորդ անգամ ԱԱԾ հրավիրվելուց հետո Վարդան Օսկանյանը հաղորդագրություն տարածեց, թե հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ“հարուցված քրեական գործի շրջանակում ինքը հարցաքննվում է ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ : Ցուցմունք տալուս հրաժարվել էր նաեւ Սալբի Ղազարյանը:
Այս կապակցությամբ Սալբի Ղազարյանն ասաց. “Մենք մեր անմեղությունը փաստելու հարկ չունենք: Եթե գործը շարունակվում է, մենք կարող ենք ասել, որ այնտեղ կա քաղաքական պատվեր, քաղաքական մի բան, որովհետեւ ուրիշ որեւէ մեղք , սխալմունք չկա”: