14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դրսում` բողոքի ակցիա, ներսում` ստորագրահավաք /վիդեո, ֆոտո/

 

 

 

 

 

 

 

Այս պահին ԱԺ շենքի դիմաց շարունակվում է “Հարսնաքար”-ի գործով արտահերթ նիստ գումարելու պահանջով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ակտիվիստների բողոքի ակցիան: “Պահանջում ենք արտահերթ նիստ”, “Հետախուզվում է մարդասպան”, “Այս մահի համար պատասխան են տալու” եւ այլ գրառումներով պաստառներով ակտիվիստները ներկայացրին իրենց պահանջը: “Ժառանգության” երիտթեւի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը ընթերցեց հայտարարություն, որտեղ նաեւ պահանջ է հնչեցվում արձակուրդում գտնվող պատգամավորներին` վերադառնալ եւ կատարել քաղաքացիների պահանջը:

Սանասարյանի խոսքով` ԱԺ աշխատանքներին դեռ 2 օր կա եւ այս ընթացքում աշխատանքից բացակայելն անթույլատրելի է: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ ՀՀԿ-ական պատգմավորները եւս պարտավոր են միանալ ստորագրահավաքին եւ աջակցել Ռուբեն Հայրապետյանին մանդատից հրաժարվելու հարցում, ինչի մասին վերջինս հայտարարել է: Իսկ ԱԺ շենքի ներսում` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում, շարունակվում է արտահերթ նիստ գումարելու պահանջով  ստորագրահավաքը: Համապատասխան ձեւաթղթի տակ արդեն ստորագրել է 18 պատգամավոր:

Նրանք են Ստեփան Դեմիրճյան` ՀԱԿ, Նիկոլ Փաշինյան` ՀԱԿ, Արամ Մանուկյան` ՀԱԿ, Լյուդմիլա Սարգսյան` ՀԱԿ, Լեւոն Զուրաբյան` ՀԱԿ, Ռուբեն Հակոբյան` “Ժառանգություն”, Ալիկ Արզումանյան` “Ժառանգություն”, Զարուհի Փոստանջյան`”Ժառանգություն”, Հրանտ Բագրատյան` ՀԱԿ, Գագիկ Ջհանգիրյան`ՀԱԿ , Արմեն Ռուստամյան` ՀՅԴ, Նաիրա Զոհրաբյան` ԲՀԿ, Վարդան Օսկանյան` ԲՀԿ, Տիգրան Ուրիխանյան` ԲՀԿ, Ստեփան Մարգարյան` ԲՀԿ, Արծվիկ Մինասյան`ՀՅԴ, Էլինար Վարդանյան` ԲՀԿ, Վահան Հովհաննիսյան` ՀՅԴ: 

Henaran.am-ի այցելության պահին Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում էր ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը: Վերջինս փոխանցեց, որ ԱԺ ՀՅԴ  խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այս պահին արտերկրում է: Մյուս պատգամավորները կմիանան ստորագրահավաքին. տեխնիկական հարց է, որ մինչ այդ չեն ստորագրել:

Վահան Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ այս նախաձեռնությունն ինքնանպատակ չէ: “Սա ինքնին քաղաքական ակտ է եւ, եթե ցանկություն կա ստորագրելու` ձեւը կգտնեն: Մենք կարող ենք սա սեպտեմբերին էլ անել, այ էդ ժամանակ պարզ կդառնա, թե ով էր գնացել Դուբայ` ընտրողների հետ հանդիպման, իսկ ով` կարող է միանալ”,-ասաց Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ  դրանով միայն պարզ կդառնա, թե ովքեր են միանում, ովքեր էին ամպագորգոռ հայտարարություններ անում եւ վերջապես, ժողովուրդը կհասկանա, թե ինչպես են են իրար հետ հարաբերվում իշխանությունը, ընդդիմությունը եւ նոր քաղաքական տերմինի` այլընտրանքի տակ հասկացվող ուժը:

Նույն պատասխանը Henaran.am-ին տվեց նաեւ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու է “Ժառանգություն” կուսակցությունից միայն 3 պատգամավոր ստորագրել: Նա նշեց, որ որոշակի խնդիր կար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված, որը Հայաստանում չէ: Հիշեցնենք, որ ստորագրահավաքը կտեւի այսօր մինչեւ 18.00: Անհրաժեշտ է հավաքել 44 ստորագրություն: Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ` ԱԺ աշխատակազմը տեղեկացրել է, որ պատգամավորները պետք է անձամբ ստորագրեն: Արտերկրում գտնվող պատգամավորներն  էլեկտրոնային ստորագրությամբ չեն կարող միանալ փաստաթղթին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ