Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 547-ով, մահացել՝ 7 մարդ
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է 12364 կորոնավիրուսի դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 547-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 3720 մարդ (+207), այս պահին բուժվում է 8385 (+333)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 259 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ (հունիսի 5-ին՝ 183), այլ պատճառներով՝ 69:
Մեկ օրում մահացել է 7 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: