06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել. պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

Մենք փորձում ենք ստեղծել համերաշխության նոր մթնոլորտ եւ իրավիճակ, դա շատ կարեւոր է: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնում մասիս Մայիլյանին, իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանին նշանակելուն:

«Ես պատահական չեմ սա նշում, որովհետեւ երեկ արդեն Իլհամ Ալիեւն իր հերթական հայտարարություններն է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարություններ չեն եղել, մանավանդ այս հայտարարությունը. «Աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում»: Այսինքն ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել: Պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք եւ ուզեւմ եմ նաեւ վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաեւ այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբեւէ չփորձեք խոսել»,-ասաց Արցախի նախագահը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ