23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոչ եմ անում վարչապետի խոսնակին չնահանջել և ամենօրյա ռեժիմով շարունակել դեսպան Մինասյանի վերաբերյալ սկանդալային գրառումները

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական հակառակորդի դեմ իջեցված «պատվերի խրոնոլոգիա»՝

1. Երեկ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակն ակնհայտ կեղծ հայտարարություններ պարունակող երկու գրառում արեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ՀՀ իրավապահ մարմիններից պատշաճ քննության ենթարկել իր գրառումների մեջ նշված հայտարարությունները։

2. Արդեն այսօր ժամը 13:45-ին hraparak.am ինտերնետային կայքում տեղադրվում է նշված երկու գրառումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի հարցազրույցը, որում տիկին Գևորգյանը ասում է։ 

«Դատախազությունն այսօր առավոտյան հայտարարություն էր տարածել, եթե Ձեզ ավելի մանրամասներ են հարկավոր, խնդրում եմ՝ իրենց հետ խոսեք»։

Ի հեճուկս տիկին Գևորգյանի՝ դատախազությունն ոչ առավոտյան, ոչ էլ ժամը 13:45-ին դրությամբ դեսպան Մինասյանի վերաբերյալ որևէ հայտարարություն չէր տարածել։

3. 15:38-ին hraparak.am ինտերնետային կայքում տեղադրվում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հարցազրույցը, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակի գրառումներում առկա տեղեկատվությունը ստուգվում է։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ տիկին Գևորգյանին, պատվերը իջեցնողին և պատվերը կատարողին ցանկանում եմ հիշեցնել՝ որ դատախազությունն անկախ պետական մարմին է, որ ենթակա չէ գործադիր իշխանությանը, ներառյալ՝ Նիկոլ Փաշինյանին և նրա խոսնակին։

Հ.Գ. Կոչ եմ անում վարչապետի խոսնակին չնահանջել և ամենօրյա ռեժիմով շարունակել դեսպան Մինասյանի վերաբերյալ սկանդալային գրառումները»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ