14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հարցաքննության են հրավիրել, ապա ձերբակալել Սեդրակ Առուստամյանին. YerevanToday

Այսօր երեկոյան՝ ժամը 19։00֊ին, ԱԱԾ հարցաքննության է կանչվել ԲՀԿ առաջ որդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը և ձերբակալվել հենց տեղում։ Այս մասին հայտնում է YerevanToday-ի աղբյուրը։

«Մեզ փոխանցված տեղեկությամբ ՝ իրավապահները նրանից փորձել են նախկին իշխանությունների, մասնավորաբար՝ ՊԵԿ նախկին ղեկավարի դեմ ցուցմունք կորզել։ Դեպքերի զարգացումը հուշում է, որ ցանկալի սցենարով հարցաքննությունը չի անցել, որին էլ հետևել է գործարարին ձերբակալելու՝ իրավապահների գործողությունը։ Ավելին աղբյուրը չցանկացավ մանրամասնել։ Արդյո՞ք այս ձերբակալության դեպքն իր հետևից կտանի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտե, արդյո՞ք նույն շանտաժը կփորձեն նաև խորհրդարանական ամենամեծ ընդիմադիր ուժի առաջնորդի հանդեպ կիրառել՝ այս քաղաքական լարված իրավիճանում, հայտնի չէ»,– գրել է կայքը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ