14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գումարները ծախսելիս պետք է յոթ չափենք, մեկ կտրենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ առաջին խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 246 միլիարդ դրամ։

«2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018 թվականի նկատմամբ աճը կազմել է 37,4 տոկոս։ Ցանկի հարյուր խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2018 թվականի մակարդակը գերազանցում է մոտ 40 միլիարդ դրամով», – ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ այս թվերը շատ խոսուն ցուցանիշներ են։ 

«Իմ կարծիքով՝ այս երկու ցուցանիշները վկայում են, որ մենք բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել ենք, բայց մենք, այնուամենայնիվ, գումարները ծախսելիս պետք է յոթ չափենք, մեկ կտրենք հասկանալու համար՝ գումարը արդյոք ճիշտ տեղում ենք ներդնում», – նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով.

 «Բայց չլուծված հարցերն այնքան շատ են, որ երբեմն պետք է ավելի հասցեական ու ավելի կարճ որոշում կայացնենք՝ հետագայի համար ավելի ռազմավարական լուծումների միտմամբ»:
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ