02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ունենք 27 տարեկան ծանր վիճակում գտնվող վարակակիր և 50 նոր դեպք. Թորոսյան

«Ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանում ունենք արձանագրված վարակրի 50 նոր դեպք, բուժված քաղաքացիների թիվը 26 է, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1523, ակտիվ բուժման դեպքերը՝ 840, բուժվածների թիվը՝ 659, մահերի թիվը՝ 24, ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդ 27 տարեկան վարակաիր»,- այսօր Կառավարության նիստի ընթացքում՝ ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավրոված վիճակագրությունը, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի՝ թեև աճի տեմպը շարունակում է պահպանվել, սակայն Հայաստանը մահճակալային ֆոնդի հետ կապված խնդիրներ չունի, բայց հաշվի առնելով մի շարք սահմանափակումների վերացումը, չպետք է թուլանալ և կորցնել զգոնությունը:

Խոսելով աշխարհում տիրող վիճակի մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ տարբեր երկրներ աստիճանաբար գնում են սահմանափակումների թուլացման:

«Իրանում, օրինակ, կարծես թե, ամեն օր նոր դեպքերի թիվն ավելի քիչ է, նույնը վերաբերւոմ է նաև մահերին, երկիրը, կարծես թե, վերադառնում է բնականոն հունին»,-ասաց նախարարը՝ նշելով, որ աստիճանաբար թուլացնում են սահմանափակումները  նաև եվրոպական երկրներում, սակայն չկա վստահություն, որ այդ թուլացումները երկրորդ բռնկման ալիքի պատճառ չեն դառնա:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ