Աշխատողները լսել են վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, եկել աշխատանքի ու տուգանվել 100.000 դրամով. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները լսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, թե ապրիլի 20-ից վերականգնվելու է տեսքստիլի աշխատանքը, այսօր եկել են աշխատանքի, բայց քանի որ դեռ պարետի համապատասխան որոշումը չկա, ոստիկանները մտան արտադրամաս ու տուգանեցին աշխատակիցներին՝ 100-հազարական դրամներով, քանի որ նրանք չունեին գործատուի կողմից տրված աշխատանքային թերթիկ:
168.am-ի հետ զրույցում ասաց «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատիոն Դարբինյանը:
Նրա խոսքով՝ կարի ֆաբրիկայի 2600 աշխատողը չի վճարվել հարկադիր պարապուրդի համար:
«Փող ունե՞նք, որ վճարենք. ֆորսմաժորային իրավիճակ է, չաշխատած օրերի համար չենք վճարել, դրա համար 80-120 հազար դրամ ստացող աշխատակիցների համար ամեն մի օրն էլ շատ կարևոր է: Ես հասկանում եմ ֆաբրիկայի աշխատակիցներին, որոնք ուղղակի ճար չունեն, բայց կրկնում եմ՝ պետք է սպասենք պարետի որոշմանը, այլ բան չեմ կարող անել»,- ասաց մեր զրուցակիցը:
Աղավնի Սուքիասյան
168.am