31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հարգանքս բոլոր այն խմբագիրներին, որ արձագանքեցին ըստ արժանվույն, տեղը՝ տեղին ու ոչ թե լղոզված կամ էմոցիոնալ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Կեցցեն բոլոր այն խմբագիրները, որ Փաշինյանի հայտարարությանը՝ լրատվամիջոցների 99 տոկոսի եւ 70 տոկոսի մասին/գիտեք խոսքը ինչի մասին ,է, այդ տհաճությունը նորից չմեջբերեմ/ արժանի հակահարված տվեցին եւ հավուր պատշաճի, արժանապատիվ հակադարձեցին իրենց երբեմնի գործընկերոջը, ով այսօր զբաղեցնում է վարչապետի աթոռը․․․

Այո, մարդիկ ունեն հիշողություն, բոլորս ունենք հիշողություն եւ իզուր է այս մարդուն թվում, թե իրեն չեն հակադարձի, որ դեպքերը չեն հիշվում․․Իրականում, ոչինչ չի մոռացվում եւ ոչ ոք չի մոռացվում․․․

Հարգանքս բոլոր այն խմբագիրներին, որ արձագանքեցին ըստ արժանվույն, տեղը՝ տեղին ու ոչ թե լղոզված կամ էմոցիոնալ․․․

Իսկ մեքենայի այրելու հաջորդ առավոտյան ՀԺ-ի խմբագրությունում հրավիրված մամուլի ասուլիսը ժամանակին ես եմ լուսաբանել եւ շատ լավ հիշում եմ, թե ինչպես այդ ասուլիսին եկավ նաեւ Վազգեն Մանուկյանը եւ պաշտպանում էր Փաշինյան Նիկոլի շահերը, ասելով, որ չի կարելի լրատվամիջոցի հետ այդ կերպ վարվել․․․

Ցավոք, ԶԼՄ-ների շահերը պաշտպանելուն կոչված որոշ ակումբներ եւ հկներ/կարծեմ մեկ բացառությամբ/, դարձյալ ձկան պես լուռ մնացին, նաեւ՝ մարդու իրավունքները պաշտպանող որոշ կառույցներ, եւ չասացին, որ հակաբարոյական է հանիրավի քար նետել լրատվական դաշտի, իմ՝ չորորդ իշխանության ուղղությամբ․․․»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ