23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեծ աղմուկ՝ ոչնչից․ պատճառը հումորի զգացումի բացակայությունն է․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեծ աղմուկ ոչնչից․

Ողջ հայ «առաջադեմ» հասարակությունը վրդովված և զայրացած քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին նախորդող փորձնական կադրերի երգիծական ոճով հրապարակայնացումը։ Էլ անփութություն, էլ սաբոտաժ, էլ նախկին հանցավորներ, էլ ԱԱԾ, բռնել, դատել և այլն:

Իրականում, ցանկացած քաղաքակիրթ երկրում հնարավոր է տեղի ունենա նման անփութություն և եթե ԶԼՄ-ների ձեռքն ընկնեին այդպիսի կադրեր, դրանցից որոշները նույնպես մեծ հաճույքով այդ կադրերը կօգտագործեին, իսկ հանրությունը ոչ թե կզայրանար, այլ ընդամենը կժպտար, կամ կադրերում հումոր չտեսնելով՝ կանտեսեր։Եվ ամենակարևորը՝ այդ ամենում դավադրություն չէր տեսնի։ Հիշենք հանրահայտ «Շառլի Էբդոյի» քաղաքականությունը։

Ի դեպ, հարցս ուղղում եմ զայրացողներին։ Եթե նման կադրեր օգտագործվեին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ, ինչպե՞ս կվերաբերվեիք։ Պարզ է, կախված ձեր քաղաքական համակրանքներից և հակակրանքներից՝ կամ կհրճվեիք, կամ կզայրանայիք։ Հիշու՞մ եք, թե ոնց էիք ոգևորվել Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակում, նույնպես չնախատեսված կադրերի հրապարակումից, Հրանտ Թոխատյանի և Ալբերտ Ազարյանի խոսքերով։

Հա՜, մոռացել էի, նրանք ոչ լեգիտիմ էին, իսկ Նիկոլ Փաշինյանը․․․

Իրականում, այս բուռն քննարկումների պատճառը, իմ կարծիքով տարրական հումորի զգացողության բացակայությունն է (եթե հումոր չեք տեսնում՝ անտեսեք), ամեն ինչին «լրջագույն» քաղաքական ենթատեքստ հաղորդելը, ոմանց համար էլ, թերևս առիթն օգտագործելն և հաճոյանալն է վարչապետին․․․մեկ էլ տեսար նկատեց»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ