14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քչերը նկատեցին լայվի տակ մի կարմիր սրտիկ. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին լայվի կարևոր մասը նախկին հանցավոր ռեժիմը չէր, անհնազանդ դատավորներից ազատվելու անոնսը չէր, ծախու լրագրողների մասին պատմությունը չէր…

Քչերը նկատեցին լայվի տակ մի կարմիր սրտիկ ❤️: Սրտիկ էր դրել, նախկին բոլոր-բոլոր, հանցավոր-հանցավոր ռեժիմների ժամանակ (1991 թվից) ՀՀ Գերագույն դատարանի, հետո վճռաբեկ դատարանի մի դատավոր, ով 2008 թվից էլ վճռաբեկ դատարանի քրեական պալատն էր ղեկավարում մի տասը տարի, մարդ, ում պատճառով էր նաև, որ ռեժիմը ռեժիմ էր, մարդ ում գրչի տակով անցել ու «հաստատվել» են այդ տարիների դատավճիռները։

Փոքրիկ մի սրտիկ, կարմիր, ալ կարմիր գույնի գեղեցիկ փոքրիկ սրտիկ
Ամեն ինչ պարզ է, պարոնայք երդվյալ ատենակալներ, իսկ ճշմարտությունը` դետալների մեջ»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ