17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեր դեպքում հացն ու տեսարանները դեռ աշխատում են. Արեն Ապիկյան

Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փիլիսոփայական, կորոնավիրուսային:

Panem et circenses: Հաց և տեսարաններ: Հին հռոմեական ասացվածք, որը նկարագրում է ժողովրդի հիմնական ձգտումները` ուտել և զվարճանալ: Համարվում էր, որ եթե իշխանությունը կարողանում է ապահովել պլեբսի այս երկու պարզ պահանջարկը, այն կարողանում է անսահման իշխել ժողովրդի վրա:

Դարերի ընթացքում առանձնապես բան չի փոխվել, ուղղակի այս ճշմարտությունը հիմա ավելի շատ աշխատում է հետամնաց, չզարգացած երկրների և ժողովուրդների համար: Դրան հակառակ, այսպես կոչված «զարգացած» ազգերը այսօր պահանջում են ավելին քան ուղղակի կուշտ փորը և զվարճանքները:

Բայց մեր դեպքում հացն ու տեսարանները դեռ աշխատում են: Միայն թե դրանք պետք է երկուսն էլ առկա լինեն: Մեկը մյուսին չի փոխարինում: Հաց ԵՎ տեսարաններ:

Առակս ինչ կցուցանե` եթե հացը չկա, ինչքան ուզում ես տեսարաններ ապահովի, անիմաստ է: Բերելու է ուղիղ հակառակ էֆեկտին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ