ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրվել են
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշումներ է ստորագրել, ըստ որի` Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրել են
Մարտական ծառայության մեդալով՝
Գեղարդ Խուրշուդյանը Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի հրամանատար, մայոր
Հրաչիկ Սարգսյանը Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մեղրիի բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր
Մխիթար Գոշի մեդալով՝
Հակոբ Պետրոսյանը Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ, հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝
Հայկ Գրիգորյանը Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ- հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Վանյա Սահակյանը Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ
Բագրատ Դավթյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ ենթասպա
Երախտագիտության մեդալով՝
Արմեն Սուքիասյանը Ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ
Արշակ Արշակյանը Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի տեղակալ, կադրերի ընտրության և կադրային ռեսուրսի կառավարման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ: