31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու՞է Նիկոլ Փաշինյանն անդադար խոսում Սերժ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի և մնացած նախկինների մասին

«Ժողովրդի լեգիտիմ իրավունքն է մեզ քշել և ետ բերել Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին»։ Նշված մտքի հեղինակը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը է, ով իշխանության գալուց երկու տարի անց ժողովրդին վախեցնում է Գագիկ Խաչատրյանով և Սերժ Սարգսյանով, և միջանույն ժամանակ փաստում, որ այսօրվա իշխանությունից ազատվելու միակ ձևը հեղափոխություն անելն է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։

 

«Այսինքն, ժողովրդավարությունն այլևս մոդայիկ չէ, իսկ ընտրությունները՝ հնացած։ Հիմա մոդան հեղափոխությունն է, որի անելու իրավունքը տալիս է օտարերկրյա գործակալական ցանցի ղեկավար մարմինը, իսկ կարող են դա իրագործել, ըստ վարչապետի, միայն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Խաչատրյանը և Սերժ Սարգսյանը։

Ուրեմն լավ իմացեք, ձեզ քշելու ենք, ընդ որում շատ բարակ ճիպոտներով, ու դրանում հանկարծ չկասկածեք, իսկ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը հաստատ չեն վերադառնալու։

Բայց ինձ ուրիշ հարց է հետաքրքրում. ինչու՞է Նիկոլ Փաշինյանն անդադար խոսում Սերժ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի և մնացած նախկինների մասին, ինչու՞ չի կարողանում հանգստանալ, մոռանալ նրանց, զբաղվել իր գործով։ Այդ ի՞նչ կապա իրենց մեջ հաստատված եղել, որ մինչև այսօր Փաշինյանը չի կարողանում նրանց մոռանալ»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ