23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօրվա իշխանությունը չի ուզում ապօրինություն անել, ընդունում է օրենքներ, որ այն, ինչ պիտի ապօրինի աներ, օրենքով անի․ Մարուքյան

Ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ քաղաքական թիմը, գործող շխանությունը ցուցաբերում է զրոյական հարգանք մարդու անձական տիրույթին, ԱԺ-ում, դիմելով ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին, ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով բանկային գաղտնիքին։

«Նախկին իշխանությունները ապօրինիություն էին անում, իմանում էին, որ բանկն ինչքան փող կամ արժույթ ունի, այսօրվա իշխանությունը չի ուզում ապօրինություն անել, ընդունում է օրենքներ, որ այն, ինչ պիտի ապօրինի աներ, օրենքով անի։ Հիմա ԿԲ-ն որպես ֆինանսական ոլորտում կարծիք արտահայտող ինստիտուտ՝ ո՞նց ա պահելու բանկային գաղտնիքը, ո՞նց եք մեր ներդրողներին համոզելու, որ Հայաստանում անվտանգ է ներդրումներ անել, որ ներդրումների գաղտնիությունը պաշտպանված է այնքանով, որքանով պիտի լինի միջազգային չափանիշներով», – ասաց Մարուքյանը։

 

Նա ընդգծեց, որ մարդկանց կոչ է արվում իրենց գումարները պահել բանկերում՝ ասելով, որ դրանք ապահով են, մինչդեռ բանկային գաղտնիքը ապահովված չէ:

 

«Մեկ էլ տեսնում ենք բարձրագույն իշխանությունն անգիր գիտի վերջին հավաքարարից մինչև առաջին բզինեսմեն՝ ով ինչքան փող ունի բանկերում։ Դուք ի՞նչ կարող եք անել, որ քաղաքացիների բանկային գաղտնիքը լինի պաշտպանված», – հետաքրքրվեց Մարուքյանը։

 

Ի պատասխան ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանն ասաց, որ բանկային գաղտնիքին միջամտելու համար դրված են որոշակի ֆիլտրեր, եթե նախկինում անձը պիտի լիներ կասկածյալ կամ մեղադրյալ, ապա հիմա բանկային գաղտնիքին միջամտելու համար դատախազը կամ նրա տեղակալը պիտի միջնորդություն ներկայացնեն դատարան, ունենան վճիռ, նոր կարողանան գործի շրջանակում գնալ բանկային գաղտնիքի հետևից ՝ ապացուցելով, որ դա վերջին ատյանի որոշում է։

 
 

«Պետք չէ խոսել բանկային գաղտնիքի թուլացման մասին, եթե դե ֆակտո կան ֆիլտրեր և կոնկրետ շրջանակ, որն այս պահի դրությամբ այդ իրավակարգավորումները ներառում է», – ասաց Գալստյանը։

Մարուքյանը նկատեց, որ Գալստյանի այս պարզաբանումն իրեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պնդումներն են հիշեցնում՝ տնտեսական ճգնաժամի մասին։

 

«Տիգրան Սարգսյանն ասում էր՝ «ճգնաժամ մի ասեք, չի գա ճգնաժամը, սուս մնանք չգա», հիմա բանկային գաղտնիքը թուլացվել է, ասում ենք թուլացվել է։ Եթե չի թուլացվել, բա ինչի՞ նախկին իրավակարգավորումները վերանայվեցին։ Մարդ, որը ոչ մի քրեական գործով չի անցնում, ինչի՞ պիտի պետությունը կարողանա մտնի, տեսնի՝ էդ մարդու բանկային հաշվիներում ինչ կա»,  – ասաց նա։

Գալստյանը շարունակեց պնդել, որ իրենց կարծիքով ֆինանսական կայության սպառնացող վտանգ չկա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ