Նիկո՛լ, կեղտոտ ձեռքերդ ու վայրահաչ լեզուդ հեռո՛ւ պահիր Եկեղեցուց. Խաչիկ Ասրյան
Քրիստոնյա՛ hայեր
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և գործունեությամբ լինելով ազգային քրիստոնյա կուսակցություն՝ խստագույնս դատապարտո՛ւմ է Հայ տեսակի պահպանման, հզորացման և համայն հայության միասնության հիմք հանդիսացող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ լկտի պահելաձև ցուցաբերող, Հայաստանում արևմտյան այլասերված բարքերը քարոզող Փաշինյան Նիկոլի ամերիկահպատակ և սորոսական գործակալների գործողությունները:
Միանշանակ է, որ Երկիր մոլորակում Քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած Հայ Ազգի դեմ իրականացվող, հայ մարդու արյան մեջ շաղախված քրիստոնյա հավատը և ազգային ոգին, ասել է թե՝ հայկական ավանդական ընտանիքը, Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտպանող Հայոց Ազգային Բանակը ոչնչացնել փորձող ազգավաճառների գործողությունները պետական հանցագործություն են: Նիկոլի վերջին երկու հենասյուններ հանդիսացող ամերիկահպատակ և սորոսական գործակալները, Հայաստանի ու Հայ Ժողովրդի առջև ծառացած սոցիալական, տնտեսական ու պաշպանական մահացու վտանգը շեղելու համար, հերթական անգամ ծառայամտորեն փորձում են վարկաբեկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Մայր Հայաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող ցանկացած ոտնձգություն ավելի կործանարար է, քան հայոց պետականության սահմանագծի դիմաց կանգնած՝ հորինված և հայատյաց Ադրբեջանի ոտնձգությունները:
Նիկո՛լ, կեղտոտ ձեռքերդ ու վայրահաչ լեզուդ հեռո՛ւ պահիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյան