14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դատարանը հրաժարվում է քննության առարկա դարձնել Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու որոշման օրինականությունը. Պաշտպանական թիմ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը։

Պաշտպանները դեռևս չունեն վերաքննիչ դատարանի որոշումը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմից։

«Սակայն, նիստի ընթացքում բարձրացված հարցերից մեզ համար պարզ է դարձավ, որ դատարանը հրաժարվում է ընդհանրապես քննության առարկա դարձնել վարույթ իրականացնող մարմնի՝ խափանման միջոց կիրառելու որոշման օրինականության ու հիմնավորվածության հարցը, այն տրամաբանությամբ, որ այդ որոշման օրինակությունը քննելն այս փուլում դուրս է դատական վերահսկողության սահմաններից», – ասացին պաշտպանական թիմից։

 Նաև պարզաբանեցին՝ այսինքն, դատարանն ընդհանրապես հրաժարվում է այդ որոշման օրինականությունը քննելուց և ասում է՝ դա իր լիազորությունների սահմաններից այս պահին դուրս է և այլ փուլում է քննվելու։

Պաշտպանական թիմի կարծիքով՝ դատարանի որոշման մեջ նշված է լինելու, որ պաշտպանների բողոքը մերժված է լինելու վերանշյալ հիմքով, այլ ոչ թե դատարանն է քննել բողոքը, և գտել, որ այն մերժելու հիմքեր չկան։

 «Ո՛չ։ Դատարանը քննության առարկա չի դարձրել բողոքում ներկայացված հիմքերը և մեր ներկայացրած փաստարկները։ Նիստի ընթացքում դատավորի հետ շփման ընթացքում այդ տպավորությունը ստացանք», – ասացին պաշտպանական թիմից։

Պաշտպանական թիմից նշեցին, որ դատարանի որոշումն ունենալուց հետո ավելի մանրամասն կարծիք կարող են հայտնել հարցի վերաբերյալ։

aysor.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ