18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվի. Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի։ Այս տեղեկությունը հաստատել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ փետրվարի 26-ին կայացված այն որոշումը, որով մերժվել էր բողոքը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից կես մլրդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ