23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ փոխնախագահը, Հանրային խորհրդի նախագահը ու մյուսներն ինչո՞ւ են շալվարներն իջեցնում. Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գաղտնիք չէ, որ քաղաքական որոշումներ ընդունելուց Նիկոլ Փաշինյանը հաճախ է օգտագործում փորձնական գնդակի՝ «пробный шарик»-ի մեթոդը, երբ մի նման «գնդակ» է գցում հանրությանը, եւ կախված նրանից, թե դա ինչպես է ընկալվում քաղաքացիների կողմից, կատարում է իր հետագա քայլերը։ Որպես գնդակ նետողներ նա ընտրել է ԱԺ իմքայլական փոխնախագահներին։

Հանրությունը դեռ չէր հասցրել մարսել Լենա Նազարյանի խմբակային ինքնագնահատականը, երբ նա փողոցից եկած տղաներին ու աղջիկներին հայտարարել էր բարձր մասնագետներ ու մենեջերներ, եւ ըստ այդմ՝ բարձրաբարձ ռոճիկների ու պարգեւների արժանի, երբ հերթական սրբապղծությամբ դաշտ մտավ մյուս փոխնախագահը՝ Ալեն Սիմոնյանը։

Ոչ ոք չի հերքում՝ Ալեն Սիմոնյանը ավելի հմուտ է հաղորդակցության մեջ, քան շատ իմքայլականներ, ասենք՝ Հովիկ Աղազարյանը, սակայն նա ներկայացնում է բարձր իշխանություն, եւ իրեն հարիր չէ հանդես գալ անարգ հայտարարություններով։ Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Ալեն Սիմոնյանն իր վրա է վերցնում նվաստ հայտարարություններ անելու, հասարակական գիտակցության մեջ անսպասելի նարատիվ մտցնելու, կամ եղած բարոյական արժեքները կտրուկ վերանայելու պիոներությունը։

Բավարար է հիշել իր ընկերոջը՝ Արթուր Վանեցյանին, հրապարակավ ուրանալու առաջադրանքը, իրեն մեջքից գրկելու պատմությունը հանրայնացնելը, կամ էլ, թեկուզ, Հայաստանի Հանրապետության նոր հիմն գրելու մարմաջը։ Ակնհայտ է, որ Կաթողիկոսին հայհոյելու հրահանգը Նիկոլ Փաշինյանի կողմից է իջեցվել, ու այստեղ հիշում ենք բոլորիս կողմից սիրելի Պիեր Ռիշարի մասնակցությամբ «Խաղալիք» ֆիլմը, որտեղ գործատերը իր աշխատողին հրամայում է շալվարն իջեցնել ու հետո հարց է տալիս․ ո՞վ է ավելի անբարո, ե՞ս, որ հրամայեցի հետույքդ բացել, թե՞ դու, որ բացեցիր։

Ի վերջո, Քոչարյանի հետ կապված Կաթողիկոսի հորդորը ֆորմալ առումով ուղղված է բժիշկներին եւ դատարանին, ու անհասկանալի է, թե ԱԺ փոխնախագահը, Հանրային խորհրդի նախագահը եւ մյուսներն ինչու են շալվարներն իջեցնում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ