06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե ասեմ, որ պետք է ոլորել զինվորի համազգեստը պղծող էն երկոտանու ականջը, դրա համար ինձ պետք է տանեն պատասխանատվությա՞ն ենթարկեն. Գևորգ Պետրոսյան

Բնական է, որ կոչը հրապարակային է լինում: Եթե ես իմ տան մի սենյակում ինքնամեկուսացվեմ և սկսեմ սրան-նրան հայհոյել, սա կոչ չէ, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ես բացարձակապես համաձայն չեմ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի այն պնդմանը, թե կոչերն արդարացնելը վտանգավորության տեսանկյունից նույնն է, ինչ կոչը հնչեցնելը: Մենք չենք արդարացնում արդարացնելը, բայց եթե մեկը գրել է ՝ «այսինչին պետք է պատժել կամ ապտակել», ես էլ լայքում եմ, սա բավարա՞ր է, որ ինձ տանեն, քրեական պատասխանատվությա՞ն ենթարկեն: Չպիտի մոռանանք, որ մենք հայ ենք, ունենք ազգային հոգեկերտվածք, մտածողություն:

Հիմա ընդամենը մի օրինակ կբերեմ. հավանաբար բոլորդ էլ տեսել եք մի քանի օր առաջ ֆեյսբուքում տեղադրված զինվորի համազգեստը պղծող էն երկոտանու թռվռալը: Ես չգիտեմ՝ հայ է, ինչ ազգ է, դա նշանակություն չունի: Բայց եթե զինվորի համազգեստը պղծել է, և ես ասեմ՝ դրա ականջը պետք է ոլորել, դրան պետք է պատժել, դրա համար ինձ պետք է տանեն, պատասխանատվությա՞ն ենթարկեն», – հարց ուղղեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ