03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել .

«Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում միանալ Ապրիլի 24-յան այս գաղափարին և, անգամ, արտակարգ պայմաններում մեր բողոքի ձայնը լսելի դարձնել համայն աշխարհին:
(Խնդրում եմ տարածել)

Ըստ էության երկրում ստեղծած իրավիճակը վկայում է այն մասին, որ ապրիլի 24-ին նույնպես մեկուսացած ենք լինելու ու ամենամյա զանգվածային երթեր դեպի Ծիծեռնակաբերդ, այս տարի չենք ունենալու։ 55 տարվա ընթացքում միայն այս ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքը դատարկ կլինի։ Անշուշտ պետք է պահպանել կարանտինի պայմանները։ Մեզնից յուրաքանչյուրը իր 105-ամյա ցավն ու բողոքը կարող ենք արտահայտել յուրաքանչյուրիս մեր պատշգամբում մի ժապավեն կախելով ՝ «Հիշում և Պահանջում ենք» գրությամբ», կամ առաջարկում եմ 23-ի երեկոյան ժամ 23:00-ին, բացել պատուհանները և լապտերներով, մոմերով , ջահերով , կրակայրիչներով ով և ինչպես կարող է ֆլեշ մոբ անել։ Պապս,ով գաղթել էր Ղարսից 1915-ին կասեր՝ «բզի գլխին բռունցով չես խփի։
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Չարենց:

#Արյունը_ջուր_չի_դառնում
#Հիշում_և_պահանջում_ենք
#April_24_105»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ