23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ճակատի թիկունքում են գտնվում նաև մեր ծնողները, երեխաները, ընկերներն ու հարազատները. Արթուր Ղազինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը:

«Հարգանքներս պարոն Նախագահ,

Չեմ թաքցնի, սպասում էի Ձեր խորաթափանց մտքերին և ուղենիշային նշանակություն ունեցող գաղափարներին: 

Երկար սպասելուց հետո երեկ պատիվ ունեցա ընթերցել Ձեր ստորագրությամբ հրապարակված հոդվածը, որում առաջ քաշված թեզերի և ելակետային դրույթների հետ դժվար էր չհամաձայնել։

Մասնավորապես ամբողջովին կիսում եմ Ձեր կոչը Արցախում ընտրական գործընթացը սահմանված ժամկետներում ավարտելու մասով և համաձայն եմ, որ իրական պատերազմական վիճակում գտնվող Արցախում անթույլատրելի է կեղծ հեղափոխականությունը և ներքին կայության ու համերաշխության խաթարմանն ուղղված բոլոր փորձերը։

Նաև անվիճելի է Ձեր կողմից առաջ քաշված այն թեզը, որ պատերազմի պայմաններում ներքին քաղաքական գործընթացները պետք է առժամանակ կասեցվեն՝ ներքին էներգիան ու ամբողջ ռեսուրսը ռազմի դաշտում հանուն հաղթանակի փոխակերպելու և ներդնելու բարձր առաքելությամբ։

Մինչդեռ չեմ կարող չնշել, որ հոդվածում և նրանում տեղ գտած զգոնության և սթափության կոչերի հասցեատերն ու արդիականությությունը էապես շեղված են։

Ինչ խոսք, քաղաքական ընդդիմության կարևորագույն ինստիտուտը Հայաստանի քաղաքական իրականության մեջ արդիականացման և կատարելագործման մեծ պահանջ ունեն, և դա հավասարապես վերաբերվում է Հայաստանի բոլոր ժամանակների ընդդիմություններին։ Սակայն ոչ պակաս կարևոր է իշխանության վարքագիծը, որդեգրած քաղաքականությունը, պետական մտածողությունն ու վարվող քաղաքականության գերակայությունների և առաջնահերթությունների ընտրությունը։

Առավել անկեղծ լինելու համար պետք է նշեմ, որ այս հոդվածի արդիականությունը էապես կշահեր, եթե այն հրապարակվեր փետրվարի 27-ին և հասցեատերը լիներ անօրինական հանրաքվեի քարոզարշավին պատրաստվող և այդ շրջանակներում մարտի մեկին երթ պլանանավորող իշխանությունը։

Դուք, լինելով փորձառու և հմուտ պետական և քաղաքական գործիչ, չէիք կարող չնկատել պետության և հասարակության պաշտպանական գծին թաքուն մոտեցող թշնամուն, ում դեմ պայքարը, մակրոնյան ոճով, հիմա որակում եք պատերազմ։ Եվ նկատելով սողացող անտեսանելի թշնամուն, պետք է առաջինը սթափության և զսպվածության կոչ անեիք հանրահավաքային օփիումից գիտակցությունը թմրեցրած իշխանություններին չեղարկել մարտի 1-ի երթը և դադարեցնել մեծ կուտակումներ ենթադրող քարոզարշավը։

Ձեր սթափեցնող բարձր խոսքը խիստ սպասված էր իշխանության կողմից հասարակությունը հակամարտող ճամբարների վերածելու, ատելության ու թշնամության միջավայր դարձնելու անթաքույց և ակնառու գործողություններ կատարելու ժամանակ։ Հավատում եմ, որ դա Ձեզ համար նույնքան անընդունելի և վտանգավոր է, որքան մեր հասարակության հայրենասեր և սթափ դատող հատվածի համար։

Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Դուք, լինելով Հայկական երիտասարդ պետականության հիմնադիրներից, բոլորիցս լավ գիտեք պետության և պետականության գինն ու արժեքը, նշանակությունն ու կարևորությունը։

ՀՀ իշխանության մարմինների նկատմամբ հեղափոխակարգ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը պետք է որ տագնապի ազդանշան հնչեցներ Ձեր ուղեղում և հոգում, քանզի աներկբա է, որ դատարանների և խորհրդարանի շրջափակումը, դատավորների հասցեին վարչապետի կողմից հնչեցված խիստ վիրավորական արտահայտությունները, Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների, ինչպես նաև մնացած այլ դատավորների նկատմամբ կիրառված բռնաճնշումները, ՀՀ Սահմանադրության և միջազգային օրենսդրության կոպտագույն խախտումներով ուղեկցվող պետականաքանդ օրենսդրության ձևավորումը ուղիղ սպառնալիք է Ձեր գլխավորությամբ հիմնադրված և ծանր զրկանքների գնով կայացածության որոշակի աստիճանի հասած պետության և պետականության, հիրավի պատանի ժողովրդավարության համար։

Ինչևէ, մենք ընդունում ենք Ձեր հորդորը՝ հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում իշխանությանը համակարգային քննադատության չենթարկելու մասով, և մեծ հաշվով, այդպես էլ վարվել ենք ստեղծված իրավիճակում։

Սակայն քաղաքական ընդդիմությունը չի կարող ընդհանրապես դադարեցնել իր հիմնական քաղաքական առաքելությունը՝ բացահայտել, ի ցույց դնել և քննադատել իշխանության կողմից թույլ տրված կոպիտ և աններելի սխալները հիմնականում երկու պատճառով.

1. Ճակատի թիկունքում են գտնվում նաև մեր ծնողները, երեխաները, ընկերներն ու հարազատները, և

2. Չենք կարող հանդուրժել Հայակական երիտասարդ ժողովրդավարության ուղղությամբ իշխանության արձակած հարվածները։

Մեծարգո պարոն Նախագահ,

Ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն այս պատերազմում և հավատացած եմ, որ մենք՝ միասնական ուժերով, կարճ ժամանակում միասին կտոնենք մեր հերթական հաղթանակն այս պատերազմում և կկառուցենք հզոր, անվտանգ ու բարեկեցիկ Հայկական պետություն։

Աստված պահապան մեր ժողովրդին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ