17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվելուս պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, ապապետական մոտեցումներն են. Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցերով արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դեռևս անցյալ շաբաթվանից է ազատման դիմում գրել, իսկ պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ մոտեցումներն են:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը:

Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել`«սեփական դիմումի համաձայն»:

Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:

Նախորդ շաբաթ օրը` ապրիլի 4-ին, ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`

– հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման,
– հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները,
– և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները

Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:

Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:

Համաձայն օրենքի՝ հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը ներկայացրել եմ երկուշաբթի՝ ապրիլի 6-ին:

Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:

Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ