23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տեղական արտադրության բոլոր կետերով բանջարեղենը կտրուկ գնանկում է ունեցել, շուկան շնչում է․ Գեղամ Գևորգյան

Ունենք որոշակի բարձրացումներ, բայց՝ ոչ կրկնակի, ԱԺ-ում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Աղաղակող փաստերը, որ կրկնակի բարձրացել են, գոյություն չունի։ Կամ պետք է հստակ ապացույց ներկայացվի, թե որտեղ է դա, որ մենք նայենք, կամ մենք չենք կարող այդ հայտարարության հետևից գնալ», – ասաց Գևորգյանը։

Վերջինս ընդգծեց, որ գների բարձրացումը կապված է արտարժույթի բարձրացման տրամաբանության և ներմուծման որոշակի թանկացումների հետ։

«Երբ ասում ենք արտարժույթը բարձրացել է կամ բեռնափոխադրումը թանկ է, չի նշանակում, որ բացարձակ ճշմարտություն ենք ընդունում: Ասում ենք՝ տնտեսվարող սուբյեկտների բացատրությունը սա է։ Ճիշտ կլինի, չենք հարուցի պրոցես, ճիշտ չի լինի՝ մեր հարուցած պրոցեսի ընթացքւոմ պատասխանտվության կենթարկենք։ Էսօրվա տվյալներով գրեթե բոլոր կետերով ապրանքների գները նվազել են», – ասաց նա՝ հավելելով․

«Տեղական արտադրության բոլոր կետերով բանջարեղենը կտրուկ գնանկում է ունեցել, շուկան շնչում է, ինքն իրեն աշխատում է, մեր գործը հետևելն է, ինչը անում ենք»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ