23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Այս մասին Թաթոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեզ մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ժպտալու բազում առիթներ։ «Դարձիր օրինակ» իրազեկման մեկամսյա արշավով մենք ցույց տվեցինք կանանց պատմություններ, որոնք հաջողել են բիզնեսում, կառա

 

Այդ պատմություններից յուրաքանչյուրը կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է: Այդ պատմությունները նաև օրինակ են, թե ինչպես են կանայք հաջողությամբ համատեղում ընտանիքն ու աշխատանքը։ Պետք է շարունակել հաջողություններով ոգեշնչել բոլորիս»,-նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա իր աշխատանքում առաքելություն է համարում նպաստել կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, որոշումների հարցում մասնակցությանը և վախերի ու կարծրատիպերի հաղթահարմանը:

«Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները»,-եզրափակել է Արման Թաթոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ