«Կոչ պարետին». Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կոչ պարետին.
Կոչս ուղղում եմ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին Tigran Avinyan / Տիգրան Ավինյան
Գործող իշխանությունը, ինչպես նաև պարետատունը իր կազմով կիլոմետրերով հեռու է խնդիրները լուծելուց, սակայն մասնագիտացած է խնդիրների մասին շատախոսելու, դրանք կոծկելու, զազրախոսելու, սեփական մեղքերը ուրիշների վրա բարդելու, ընդունած որոշումները չեղարկելու, ամեն ինչում և ամենուրեք մեղավորներ փնտրելու գործում։
Չնայած դրան`
Առաջարկում եմ հենց այսօր քննարկել և պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշման ժամկետը երկարացնել առնվազն մինչև մայիսի 1-ը, քանի որ չերկարացնելու հետևանքները կարող են սարսափելի լինել: Ինչու այսօր, ոչ թե սահմանափակումների վերջին ժամկետին, քանի որ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամաբ ժամանակավոր սահմանափակումներ հայտարարելու այդ ձևը ավելի է բարդացնում մարդկանց սոցիալական՝ առանց այն էլ վատ վիճակը: Նրանք պետք է կարողանան մշակել հստակ ժամկետներին համարժեք վարքագիծ, ժամանակի մեջ պլանավորեն իրենց ռեսուրսներն ու անելիքները։ Ուսանելի օրինակ կարող է ծառայել Ռուսաստանի Դաշնությունը օրինակը` մեկ շաբաթ կարանտին հայտարարելուց հետո, միանգամից երկարացրեց մինչև ապրիլի վերջ։
Միաժամանակ խստացնել սահմանափակումները, ավելի հետևողական լինել հակահամաճարակային միջոցառումները սահմանելու և անցկացնելու գործում, քանի որ աշխարհում տիրող իրավիճակը ենթադրում է, որ միայն շփումների արգելումը կարող է կտրուկ դրական ազդեցություն ունենալ համաճարակի կանխարգելման նկատմամբ` պիկը դեռ առջևում է և հասարակությանը պետք է սաստել, բայց ոչ տուգանքներով։
Համոզված եմ, որ կորոնովիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ կառավարության ընդունած որոշումները գուցե բնակչության և տնտեսվարողներ վրա դրական ազդեցություն ունենան, սակայն դրա հետ միասին առաջարկում եմ հետևելով Վրաստանի օրինակին ՀՀ կառավարությունը որոշում կայացնի՝ ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, մինչև 200 խմ բնական գազ, ինչպես նաև մինչև 50 խմ ջուր սպառող բնակիչների մարտ, ապրիլ անհրաժեշտության դեպքում ինչու չէ նաև մայիս ամիսների կոմունալ վճարներն ամբողջությամբ ֆինանսավորելու մասին, որը կլինի հասցեական օգնություն: Թե չէ դիմում գրեք, վարկ վերցրեք, աշխատավարձ տվեք և նման ամպագոռգոռ, ցուցադրական ելույթները փաստացի նյութականի չեն վերածվում: Աստված տա երկարացված ժամկետը լրիվ ժամկետով չօգտագործվի:
Աստված օգնական և պահապան Հայ Ազգին. Ամեն»: