Անասունը ոտքի կանգնելով՝ ոչնչացնում է մարդուն
Բանաստեղծները Աստծո ընտրյալներն են, ամենքին չի տրված՝ բառ, տող, միտք ծնելու յուրօրինակ ինքնատիպությունը: Հույզը՝ լույսին շաղախելու ու բառեղեն պատկերների միջոցով մարդկանց հոգում՝կարոտ նկարելու զորությունը:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի տողերը հագեցած են շլացուցիչ բառախաղերով: Հոգի ու հավատ ունեն այդ տողերը ու այդ հավատի խորխորատներում՝ մարդը ու բնությունը ձուլվում են իրար, կյանքը իր գունանվագով բազմագույն ու բազմակենսագիր վեր է հառնում իբրև հավատի հանգանակ:Իսկ բանաստեղծը տարեգրում է ժամանակի զգացողությունները…
“Մարդը քանի կա, մարդը քանի ապրում է, քանի մարդը կայացել է այս մոլորակի վրա՝ այդ ստեղծագործական պրոցեսը իր մեջ կրելու է, որովհետև անընդհատ նոր բան է տեսնելու, նոր ապրումներ, նոր զգացողություններ և վերարտադրելու է…”,-նկատում է բանաստեղծը:
Բանաստեղծը իրեն երջանիկ է համարում, քանի որ ինքը ոչ միայն զգացմունքների կրող է, այլ նաև փոխանցող.”Ցավոք ժամանակները գնալով, կարծես թե օտարվում են: Մարդը ավելի մոտենում է իր բնազդային իրականությանը:Մարդը չի կարողանում սանձել իր մեջ ահագնացող անասունին և այդ անասունը ոտքի կանգնելով տրորում է՝ ոչնչացնում է մարդուն”,-նշեց Մանուկյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: