15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ապօրինի ծագում ունեցող գույքը կբռնագանձվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց նախագիծը

ԱԺ-ում քվեարկության դրվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարեց.

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի, մենք անպայման առաջարկություններով հանդես կգանք, և մեր դիրքորոշումը կարտահայտենք»:

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց.

«Մենք կողմ կքվեարկենք, սակայն շեմի հետ կապված առաջարկությունը կներկայացնենք և հուսով ենք, որ առաջինից երկրորդ ընթերցում այն կընդունվի»:

92 կողմ, 2 դեմ, 187 ձեռնպահ՝ գումարած բացակա 8 պատգամավորի 8 կողմ ձայներով այն ընդունվեց:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ