03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազը ինքնաբացարկ չհայտնեց

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը ինքաբացարկ չհայտնեց։

«Դատարանը որոշեց բացարկը մերժել», – ասաց դատավոր Վահե Միսակյանը։

 

Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին։ 

Դատախազին երեկվա դատական նիստում ինքնաբացարկի միջնորդութուն էր ներկայացրել Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։

«Կոչ եմ անում ապօրինի մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանին ցուցաբերել քաղաքացիական արիություն և հայտնել ինքնաբացարկ, չհայտնելու դեպքում բացարկ եմ հայտնում Արսեն Մարտիրոսյանին», – ասել էր Ռուբեն Հակոբյանը։

Սերժ Սարգսյանը, նշենք, միացել էր պաշտպանի միջնորդությանը։

Սերժ Սարգսյանին մեղադրնք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

 Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
 
Դատական գործը քննում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ