06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Դպրոցները կփակե՞ն

Հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում համատարած բացակայություններ են,  պատճառը ոչ թե կորոնավիրուսն է, այլ H1N1 վիրուսը: 

Սակայն, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` խորհրդակցում են Առողջապահության  նախարարության հետ, որը պետք է տեղեկացնի  ընդհանուր իրավիճակի մասին, եւ իրենք էլ որոշում կայացնեն` H1N1 վիրուսով պայմանավորված`  հանրակրթական  դպրոցները  ժամանակավորապես  փակե՞ն, թե` ոչ:

«Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել, պետք է Առողջապահության նախարարությանը դիմեք ու  հարցնեք, թե սրա հետ կապված ի՞նչ վիճակ է: Մենք տեղյակ ենք, որ առանձին դպրոցներում  ունենք բացակայությունների բարձր ֆոն, բայց մենք կրկին Առողջապահության նախարարության  հետ քննարկում ենք եւ ընդհանուր ֆոնն ենք նայում», – Իրավունքի փոխանցմամբ՝ ասաց Ա. Հարությունյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ