25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդկության մեծերը վկայում են Աստծո մասին

Ձեռ­քիս «Մե­ծե­րը Աստ­ծո մա­սին» ստ­վե­րա­ծա­վալ, փա­ռա­հեղ հա­տորն է, որ «Ա­նա­հիտ» հրա­տա­րակ­չու­թ­յունն է լույս ըն­ծա­յել բա­նաս­տեղծ, ֆի­զի­կոս, հայ­րե­նի հոգևոր մշակ ԱՐ­ՏԱԿ ՈՍ­ԿԱՆ­ՅԱ­ՆԻ աշ­խա­տա­սի­րու­թ­յամբ:

Ե­թե տխ­րահռ­չակ խորհր­դա­յին տա­րի­նե­րին մեր ու­սու­ցիչ­նե­րը օ­րի­նակ­ներ բե­րեին նման ոս­կե­բան հա­տո­րից, ա­պա պի­տի տե­ղ­յակ լի­նեինք և Դար­վի­նի խոս­տո­վա­նու­թ­յա­նը, որ է­վո­լու­ցիա­յի տե­սու­թ­յու­նը ե­րի­տա­սար­դա­կան իր մի «ռո­ման­տիկ» սխա­լի հետևանք էր, ո­րից որ­քան էլ հրա­ժար­վեց, այդ­քան հա­մա­ռո­րեն «գլ­խին կա­պե­ցին» քա­ղա­քա­կան-հե­ղա­փո­խա­կան մութ շա­հե­րից ել­նե­լով: Սա­կայն, ին­քը՝ իս­կա­կան Դար­վի­նը, ա­հա Աստ­ծուն է խոս­տո­վա­նում.

․ Ա­ռա­ջին բջ­ջի մեջ կյանք է ներ­շն­չել ինքն Աստ­ված:

․ Նյու­թա­կան աշ­խար­հի մա­սին կա­րող եմ ա­սել հետևյա­լը, տես­նում ենք երևույթ­ներ, ո­րոնք ըն­թա­նում են խիստ կար­գա­վոր­ված ընդ­հա­նուր օ­րենք­նե­րով, ո­րոնք փաս­տում են ոչ միայն Աստ­ծո մի­ջամ­տու­թյու­նը բնու­թյան, այլև Նրա ներ­կա­յու­թյու­նը Տիե­զեր­քի ծագ­ման գոր­ծում:

․ Հա­մա­րել, որ կյան­քը երկ­րի վրա ա­ռա­ջա­ցել է դիպ­վա­ծո­րեն, նույնն է, ինչ ըն­դու­նել, որ բա­ռա­րա­նը կազմ­վել է տպա­րա­նում ա­ռա­ջա­ցած պայ­թյու­նի ար­դյուն­քում (էջ 46-48):

-Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րի վեր­ջին ա­կորդ­նե­րին Գագ­րա­յի «Գրող­նե­րի հան­գս­տյան տա­նը» ծա­նո­թա­ցա ուկ­րաի­նա­ցի մի մե­ծահռ­չակ գրո­ղի հետ, որ իր սե­նյա­կում ըն­տիր սե­ղան բա­ցեց և հրա­վի­րեց ինձ զրույ­ցի: Թե­ման տիե­զե­րա­կան խնդ­րի­նե­րի ու Քրիս­տո­սի մա­սին էր: Մեր զրույ­ցից գոհ էր հռ­չա­կա­վոր գրո­ղը: Բայց երբ խոսք բաց­վեց Ա­լեք­սանդր Պուշ­կի­նի մա­սին, սկ­սե­ցինք վի­ճել, ես հի­շե­լով Պուշ­կի­նի պոեմ­նե­րից մե­կը, որ ա­թեիստ­ներն էին թարգ­մա­նել, հա­յե­րեն հրա­տա­րա­կել, պոեմ, որ Սուրբ Ծնն­դյան ըմ­բռ­նումն էր վի­րա­վո­րում, Պուշ­կի­նին ան­վա­նե­ցի թե­պետ հան­ճար, բայց նաև մո­լո­րեց­նող և ա­նաստ­ված: Տրտ­մեց մե­ծահռ­չակ գրո­ղը, ա­պա թե. «Տի­րոջ խոս­քը հի­շիր՝ նե­րի՛ր, որ ներ­վես, բայց դար­ձի է ե­կել հան­ճա­րեղ Պուշ­կի­նը, իսկ հա­վա­տա­ցյալ Պուշ­կի­նը խո­րա­պես Աստ­վա­ծա­պաշտ է, եղ­բայր, լա­վա­գույն­նե­րից: Դու Աստ­վա­ծա­պաշտ Պուշ­կի­նին դեռ չե՛ս կար­դա­ցել»: Եվ ճիշտ էր ա­սում:

Շա­տերս ենք ե­րի­տա­սար­դա­կան ան­հե­թեթ ու ան­միտ սխալ­նե­րից հե­տո դար­ձի գա­լիս ու խոս­տո­վա­նում Աստ­ծուն, և երբ Աստ­ված գր­կա­բաց սի­րով ըն­դու­նում է մեր դար­ձը, ա­պա չպի­տի ծայ­րա­հեղ դա­տաս­տա­նով դա­տենք մի­մյանց, ինչ­պես ես էի ան­տե­ղյա­կու­թյամբ փո­թոր­կում՝ վիթ­խա­րի հան­ճա­րին, մե­ղա Աստ­ծո, ապս­տամբ ան­վա­նե­լով, ո­րով­հետև ԽՍՀՄ-ը վար­պե­տո­րեն ջա­նադ­րում էր, որ մե­ծե­րի դար­ձին ան­տե­ղյակ մնանք:

Իսկ թե ինչ է խոս­տո­վա­նում դարձ ապ­րած Պուշ­կի­նը Աստ­ծո մա­սին, ճշ­մա­րիտ որ հան­ճա­րին ար­ժա­նի վեհ ու քաղցր պտուղ­ներ են դրանք, ո­րոն­ցից մի քա­նի­սը ըն­թեր­ցենք Ար­տակ Ոս­կա­նյա­նի աշ­խա­տա­սի­րած այս պատ­կա­ռե­լի գիրք-մա­տյա­նից.

․ Հա­սա­րա­կու­թյու­նը, որ ան­տե­սում է Սուրբ Գր­քի ճշ­մար­տու­թյուն­նե­րը, կքայ­քայ­վի: Հա­սա­րա­կու­թյա­նը Աստ­վա­ծաշն­չից զր­կե­լը նույնն է, ինչ դժ­բախ­տու­թյան ա­ռաջ դուռ բա­ցե­լը: Մարդ­կանց այդ Գր­քի մա­սին պատ­մել, այն տա­րա­ծել ու բա­ցատ­րել՝ ա­հա սա է մեր մե­ծա­գույն պա­տիվն ու ու­րա­խու­թյու­նը:

․ Ա­հա մի Գիրք աշ­խար­հում, ո­րի մեջ ա­մեն ինչ կա, նաև քո բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը:

․ Մեր մո­լո­րա­կի մե­ծա­գույն հոգևոր և քա­ղա­քա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը Քրիս­տո­նեու­թյունն է, և հենց այդ սր­բա­զան տա­րեր­քով վե­րա­ցավ հին, և վե­րա­կեն­դա­նա­ցավ նոր աշ­խար­հը:

․ Կար­ծում եմ, որ մենք ժո­ղովր­դին Աստ­վա­ծաշն­չից ա­վե­լի լավ բան չենք կա­րող տալ:

․ Աստ­ծո ժո­ղովր­դի հա­մար սահ­ման­ված Օ­րեն­քը, ո­րի էու­թյու­նը ար­տա­հայտ­ված է Տա­սը պատ­վի­րան­նե­րում (Ե­լից 20), պատ­վար է կորս­տի եզ­րին կանգ­նած մար­դու հա­մար: Հնա­զանդ­վե­լով՝ մենք խույս ենք տա­լիս ան­կու­մից (էջ 191-192):

Տես­նում ենք, որ խոր­հր­դա­յին քա­ղա­քա­կա­կա­նու­թյան շա­տե­րիս ներ­կա­յաց­րած Պուշ­կի­նի և խոս­տո­վա­նող Պուշ­կի­նի միջև գա­ղա­փա­րա­կան նույ­նու­թյան նշույլ ան­գամ չկա:

Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ, մա­նա­վանդ ժո­ղովր­դին միշտ է հե­տաք­րք­րել իշ­խա­նու­թյուն­նե­րի, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի Աստ­վա­ծա­հա­վա­տու­թյան չափն ու աս­տի­ճա­նը, ո­րից է բխում ա­մե­նայն բա­րօ­րու­թյուն երկ­րին ու հա­սա­րա­կու­թյա­նը: Այս ա­ռու­մով գր­քում խիստ հե­տաքր­քիր դր­վագ­ներ կան, ո­րոն­ցից է Կո­րեա­յի նա­խա­գահ (1997- 2003), Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կի դափ­նե­կիր Չժուն Կիմ Դե-ի վկա­յու­թյու­նը.

․ …Հե­տա­խու­զու­թյան գոր­ծա­կալ­նե­րը ինձ առևան­գե­ցին… կա­պե­ցին ձեռ­քերս ու ոտ­քերս, ան­թա­փանց ժա­պա­վե­նով նաև աչ­քերս, և խց­կոց մտց­րին բե­րանս, և երբ ար­դեն պատ­րաստ էին ինձ ծո­վը նե­տել, իմ առջև կանգ­նեց Ին­քը՝ Հի­սուս Քրիս­տո­սը: Ես դե­պի Նրա ոտ­քե­րը հակ­վե­ցի և ա­ղա­չե­ցի, որ­պես­զի փր­կի ինձ: Եվ հենց այդ պա­հին եր­կն­քից ինք­նա­թի­ռը հայ­տն­վեց և ա­զա­տեց ինձ մա­հից:

․ Զին­վո­րա­կան բան­տում ես սպա­սում էի մա­հա­պատ­ժին: Ինձ մոտ ե­կան կինս ու ե­րե­խա­ներս: Մենք բո­լորս լա­ցով ա­ղա­ղա­կե­ցինք դե­պի Տե­րը… և Նա ա­զա­տեց ինձ:

․ Ան­դա­դար ա­ղո­թենք առ Աստ­ված, որ մեր թշ­նա­մի­նե­րին սի­րե­լու և նե­րե­լու զո­րու­թյուն տա մեզ:

․ Իմ ողջ կյան­քը ուխ­տագ­նա­ցու­թյուն է ե­ղել՝ ճա­նա­պարհ դե­պի ա­զա­տու­թյուն: Այդ ճա­նա­պար­հին ես ու­նե­ցել եմ զո­րու­թյան մի քա­նի աղ­բյուր: Այդ աղ­բյուր­նե­րից ա­ռա­ջի­նը Քրիս­տոսն է, ո­րին ես հա­վա­տում եմ (էջ 176-177):

Բնա­կա­նա­բար, ա­մեն­քիս է հե­տաք­րք­րում մո­լո­րա­կի ա­մե­նա­մեծ բա­նա­վոր մշակ­նե­րից Շեքս­պի­րի խոս­տո­վա­նու­թյու­նը.

․ Ես իմ հո­գին հանձ­նում եմ Աստ­ծո՝ իմ Ա­րար­չի ձեռ­քը, և բա­ցար­ձակ ա­նե­րեր կեր­պով հա­վա­տում եմ Հի­սուս Քրիս­տո­սին՝ իմ Փրկ­չին:

․ Աստ­ծո օ­րեն­քի էու­թյու­նը մար­դա­սի­րու­թյունն է:

․ Մար­դը մինչև Աստ­ված բարձ­րա­նա­լու ձգ­տում ու­նե­ցող կեն­դա­նի ա­րա­րած է, և մեր ձա­խո­ղում­նե­րի ու դժ­բախ­տու­թյուն­նե­րի մեծ մա­սի պատ­ճա­ռը մշ­տա­պես կողմ­նա­կի տպա­վո­րու­թյուն­ներ թող­նե­լու ջան­քերն են (էջ 168):

Այս­պես, այս ոս­կե­մա­տյան գր­քում ի­րենց ա­ռինք­նող դի­ման­կար-լու­սան­կար­նե­րով, կարճ կեն­սագ­րա­կան­նե­րով և ի­րենց խոս­տո­վա­նու­թյուն­նե­րով մեզ են ներ­կա­յաց­վել մարդ­կու­թյան մոտ 300 հան­ճար­ներ, բա­նա­վոր խոս­քի ու գի­տու­թյան տի­տան­ներ, ո­րոնց մեջ, բնա­կա­նա­բար, հա­յոց մե­ծերն էլ ի­րենց պատ­վար­ժան տեղն ու­նեն.

․ Ինչ­պես որ մի ամ­բող­ջու­թյուն է արևը և նրա լույ­սը և ջեր­մու­թյու­նը մի արև է կոչ­վում և եր­բեք արևներ, ինչ­պես որ հու­րը և նրա լույսն ու տա­պը մի հուր է կոչ­վում և եր­բեք հու­րեր… այն­պես էլ հո­գին ու միտ­քը և բա­նը մի հո­գի է կոչ­վում և ո՛չ եր­բեք հո­գի­ներ: Այ­լա­պես հո­գի նշա­նա­կում է կեն­դա­նու­թյուն, միտք նշա­նա­կում է ի­մաս­տու­թյուն, և բան նշա­նա­կում է խո­սո­ղու­թյու­նը միևնույն հո­գու, այդ­պես էլ ան­ծին Հայ­րը իս­կու­թյամբ (նե­րու­ժի շր­ջա­գա­յու­թյամբ), անս­կիզբ էու­թյամբ Հայր է Իր Որ­դու հա­մար, Որն Ի­րե­նում իսկ է, Հայր է և Հո­գու հա­մար, Որն Ի­րե­նում իսկ կա: Ար­դարև ա­րե­գա­կը ե­ղե՞լ է երբևէ ա­ռանց իր լույ­սի և ջեր­մու­թյան, կամ հու­րը ե­ղե՞լ է երբևէ ա­ռանց իր լույ­սի կամ տա­պի… Այդ­պես էլ չէ Հայ­րը ա­ռանց Իր Որ­դու և Սուրբ Հո­գու:

Սուրբ Եր­րոր­դու­թյան խոր­հուր­դը այս պարզ­կա շո­շա­փե­լիու­թյամբ բա­ցատ­րում, խրա­տում, լու­սա­վո­րում է մեզ սուրբ Մես­րոպ Մաշ­տո­ցը (էջ 142-144):

․ Կա­տա­րյալ փր­կու­թյուն, ա­ռանց ա­ռա­քի­նի գոր­ծե­րի, ինք­նըս­տին­քյան չի լի­նում՝ «Մե­ռած է հա­վատն ա­ռանց գոր­ծե­րի»,- Ա­սում է Ա­ռա­քյա­լը, ինչ­պես որ ա­ռանց հա­վա­տի գոր­ծերն են մե­ռած: Քան­զի գր­ված է, թե դևերն էլ են հա­վա­տում: Եվ ո՛չ միայն հա­վա­տում են, այլև՝ սար­սա­փում, բայց ո­չինչ չեն շա­հում ա­ռանց հա­վա­տի գոր­ծե­րի:

Խոս­տո­վա­նում, ու­սու­ցա­նում, լու­սա­վո­րում է սուրբ Գրի­գոր Նա­րե­կա­ցին (էջ-41):

․ Խոս­տո­վա­նու­թյու­նը մար­դու հա­մար գե­ղեց­կու­թյուն է և զարդ: Խոս­տո­վա­նու­թյունն ան­թա­ռամ պսակ է: Խոս­տո­վա­նո­ղը հրեշ­տա­կի նման է դառ­նում և միա­վոր­վում Սուրբ Հո­գու հետ: Ով խոս­տո­վա­նեց՝ ար­դա­րա­ցավ, ինչ­պես Քրիս­տոսն ա­սաց. «Նա իմ մեջ կբ­նակ­վի, և ես Նրա մեջ» (Հովհ. 6.57): Ով խոս­տո­վա­նում է, հա­վի­տյանս կեն­դա­նի կմ­նա: Ով խոս­տո­վա­նում է, դա­տա­պար­տու­թյան դա­տաս­տան չի տես­նի: Ով խոս­տո­վա­նում է, ան­քուն որ­դե­րը նրան չեն ու­տի, և ա­նո­ղորմ հրեշ­տակ­նե­րը նրան չեն տան­ջի, այլ Սուրբ Հո­գով զար­դար­ված ու փա­ռա­վոր­ված է և ան­բա­ժա­նե­լի Սուրբ Եր­րոր­դու­թյան հետ միա­վոր­ված:

Հրեշ­տակ­նե­րը տես­նում են խոս­տո­վա­նո­ղին, ո­րով­հետև նա Աստ­ծո որ­դի կոչ­վեց:

13-րդ դա­րից մեզ դե­պի լույս ու ան­մա­հու­թյուն քայ­լել է վս­տա­հեց­նում ու քա­ջա­լե­րում Վար­դան Այ­գեկ­ցին (էջ 221):

․ Ով չի կար­դա­ցել Աստ­վա­ծա­շուն­չը, նա չի կա­րող իս­կա­կան ի­մաս­տով գրա­գետ մարդ կոչ­վել:

․ Ա­ռանց Աստ­վա­ծա­շունչ կար­դա­ցած լի­նե­լու, ինչ­պե՞ս կա­րե­լի է վեր­ծա­նել Տոլս­տո­յին, Դոս­տոևսկուն, Նա­րե­կա­ցուն, Ռա­ֆա­յե­լին:

Վկա­յում է մեզ «Անլ­ռե­լի զան­գա­կա­տուն», «Մար­դը ա­փի մեջ», «Ե­ղի­ցի լույս» ժո­ղո­վա­ծու­նե­րի հան­ճա­րեղ հե­ղի­նա­կը՝ Պա­րույր Սևա­կը (էջ 211):

Հա­մազ­գա­յին լու­սա­վոր­չա­կան մշա­կու­թյան հա­մար աշ­խա­տա­սի­րած այս նշա­նա­վոր ժո­ղո­վա­ծուն, հույս հայտ­նենք, որ հենց ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ձեռ­քով հա­յոց դպ­րոց և բուհ կմտ­նի՝ մարդ­կու­թյան մե­ծե­րի Աստ­վա­ծա­հա­ճո լու­սա­վոր շուն­չը մա­տու­ցե­լով մեր ա­շա­կեր­տու­թյանն ու ու­սա­նո­ղու­թյա­նը: Բա՛վ է «Մե­լե», «Հու­զանք ու Զանգ» և այլ աղբ մա­տու­ցենք ու մի­լիոն­նե­րով դրամ­ներ թա­փենք հա­նուն չա­րի գոր­ծի գո­վազդ­ման։ Ժա­մա­նակն է հոգևոր հաց մա­տու­ցենք մեր բո­լոր «սո­վյալ­նե­րին»։

Մաղ­թենք, որ գանձ գտ­նո­ղի պես, ու­րա­խու­թյամբ, կա­րող մարդ­կանց միջ­նոր­դու­թյամբ իս­կա­կան «հա­ցը» հա­սա­նե­լի դառ­նա, որ ճա­շա­կեն բո­լոր «սո­վյալ­նե­րը»: Ա­մե՜ն:

Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ

Կրո­նի տե­սա­բան

Աղբյուրը՝ Իրատես

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ