24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին առաջարկել է ինտենսիվացնել Ադրբեջանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի նախապատրաստումը եւ նախաստորագրել այն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է 2020թ. հունիսին։

Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տվյալ համաձայնագրում ԵՄ-ից կորզել մաքսիմալ բարենպաստ ձևակերպումներ։ՀՀ-ԵՄ համաձայնագիրը և նման համաձայնագրերն ունենում են քաղաքական հավելյալ արժեք:

Հայաստանի համար այդ հավելյալ քաղաքական արժեքներից մեկը Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված համաձայնագրում տեղ գտած ԵԱՀԿ ՄԽ-ի մոտեցումների շրջանակում ձևակերպումներն են, որոնք, եթե համաձայնագիրը ստանա վերջնական իրավական ուժ, կարող են դառնալ քաղաքաիրավական մոտեցում ԵՄ-ի համար։

Բայց մեզ համար կարևոր է, որ այդ համաձայնագրի ու Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերող դրույթները լինեն համադրելի, եթե ոչ նույնական, քանի որ հակառակ դեպքում Եվրամիությունը իրար հակասող, իրավական ուժ ունեցող, երկու համաձայնագիր կունենա։

Բրյուսելից իմ աղբյուրների փոխանցմամբ Ադրբեջանի հետ նախապատրաստվող փաստաթղթում Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները, մեղմ ասած, ոչ միայն նույնական չեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ, այլեւ համադրելի չեն։

Առկա տենդենցներով եւ աշխատանքի ցածր որակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է կորցնել այն հսկայական առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին։Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս երկու տարին, լուրջ հարցերը Հայաստանի գործող իշխանություններին չեն հետաքրքրում:

Հայաստանի ԱԳ նախարարությունը եւ Ազգային Ժողովը պարզապես պարտավոր են հաշվետու լինել ժողովրդին եւ հստակ պարզաբանել, ի՞նչ աշխատանք է տարվել այս ուղղությամբ եւ ինչպիսի՞ն են արդյունքները։Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ