02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ջնդիի թիկնապահներին բերմա՞ն են ենթարկել

Henaran.am –ին հասած տեղեկություններով, “Հարսնաքար” ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից ռազմական բժիշկների դաժան ծեծից հետո, որի արդյունքում կոմայից այդպես էլ դուրս չեկավ եւ մահացավ սպա Վահե Ավետյանը, ոստիկանությունն ավելի զգոն է դարձել թիկնապահների գործունեության նկատմամբ:

Շրջանառվող լուրերի համաձայն, օրերս բերման են ենթարկվել քրեական հեղինակություն համարվող, ազգությամբ եզդի Ջնդիի` Ջնդի Ամարյանի  թիկնապահները:

Henaran.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել ոստիկանությունից:  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից  Արմեն Մալխասյանը հերքեց Ջնդիի թիկնապահներին բերման ենթարկելու վերաբերյալ շրջանառվող լուրերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ