24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն խորհրդի նիստ կհրավիրի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն քննարկելու համար

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն քննարելու համար ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ կհրավիրի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Մեր գործելաոճին համապատասխան որոշել ենք քաղխորհրդի նիստ հրավիրել, որտեղ խնդրի վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն կունենան ոչ միայն մեր խմբակցության գործիչներն, այլև կուսակցության անդամները նաև տարածքային կառույցներից, պետք է բոլորի լսել, նոր կկայացվի որոշում», – ասաց Պետրոսյանը։

Պատգամավոր նկատեց` ինքն ունի իր անձնական կարծիքn ու շարունակում է պնդել, որ դեմ է հանրաքվեին:

Հարցին, եթե Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու գործընթացը հակաիրավական է, ապա ինչո՞ւ ԲՀԿ-ն չի միանում ԼՀԿ-ին ու դիմում ՍԴ վիճարկելու որոշումը՝ Պետրոսյանն ասաց.

«Մենք որևէ մեկին միանալու խնդիր չունենք: Այդպիսի հստակ արտահայտված, պաշտոնական արտահայտություն ստացած առաջարկ ԼՀԿ-ից չեմ տեսել»:

Անդրադառնալով «ոչ»-ի շտաբի ձևավորմանը չմիանալուն՝ Պետրոսյանն ասաց.

««Ոչ»- ի շտաբ չձևավորելը չի նշանակում, որ մենք «այո» ենք ասում»:

Պետրոսյանը հերքեց լուրերն այն մասին, որ ԲՀԿ-ն իշխանությունների հետ համաձայնության է եկել հանրաքվեի մասով, իսկ հարցը քննարկելու նպատակով ԲՀԿ առաջնորդը հանդիպել է Փաշինյանի հետ: Պետրոսյանը հիշեցրեց՝ Գագիկ Ծառուկյանն անձամբ անդրադարձել է այդ հարցին ու հերքել իր ու Փաշինյանի հանդիպումը:

«Սրանից ավելի ի՞նչ պետք է անի, հո Ծառուկյանը հետը վիդեոկամերա չպիտի ման տա, ասի՝ «նայեք, էս ժամին ստեղ եմ եղել, էն պահին՝ ընդեղ»», – ավելացրեց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ